Ղրղզստանում հարկ է դրվել Google-ի վրա
Այն օտարերկրյա ընկերությունները, որոնք մատուցում են էլեկտրոնային ծառայություններ և գործում են առանց մշտական տեղակայման վայրի և Ղրղզստանի Հանրապետությունում առկա տիրույթի անվանման, վճարելու են միայն ավելացված արժեքի հարկ: tazabek.kg-ի փոխանցմամբ՝ այդ մասին այսօր՝ հուլիսի 21-ին, առցանց նիստի ժամանակ հայտարարել է Ղրղզստանի Հարկային պետական ծառայության նախագահի տեղակալ Նուրլան Ումտուլովը։
Նրա խոսքով, այդ ծառայությունների ցանկը հստակեցված է Հարկային օրենսգրքի 32-րդ հոդվածում։
«Նրանք գրանցվում են տեղեկատվական ռեսուրսի միջոցով, մեր կայքի միջոցով։ Մենք հատուկ նրանց համար ստեղծել ենք գրասենյակ՝ այսպես կոչված ԱԱՀ-ի գրասենյակ, որտեղ դիմում են ներկայացնում, մենք գրանցում ենք»,-հավելեց փոխնախագահը։
Նրա խոսքով՝ անցած ամիս հարկային պետական ծառայությունը սկսել է գրանցել այդ ընկերությունները, արդեն կան մի քանի հարկատուներ։ Նրանք իրենց գործունեության համար վճարում են 12% ԱԱՀ։
«Եթե ծառայությունների մատակարարման վայրը Ղրղզստանի Հանրապետությունն է, ապա ընկերությունները ստիպված կլինեն վճարել այդ մատակարարումների 12%-ը»,-պարզաբանել է նա։
Այսօրվա դրությամբ արդեն գրանցված է 3 ընկերություն, այդ թվում՝ տաքսի ծառայություն։ «Եվս 4 ընկերություններ արդեն հայտ են ներկայացրել, և բառացիորեն վաղըմյուս ընկերությունները կգրանցենք»,-հավելել է նա։
Հարակից հրապարակումներ`
- Ռուսաստանը հանել է Ղրղզստանի 47 հազար քաղաքացիների մուտքի արգելքը
- Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանին փոխհրաձգություն է տեղի ունեցել, կա մեկ զոհ
- Համաճարակի սկզբից ի վեր առաջին անգամ Ղրղզըստանում մեկ օրում COVID-19-ի ոչ մի դեպք չի հայտնաբերվել.
- Ղրղզստանի նախագահը համոզված է՝ հայ-ղրղզական հարաբերությունները նոր թափ կստանան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան