Ռուսաստանը չի փակել Կիևի հետ բանակցությունների դուռը, ասել է Պեսկովը
Մոսկվայի և Ուկրաինայի միջև երկխոսության հնարավորություններ կան, ոչ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ոչ էլ արտգործնախարար Սերգեյ Լավրովը երբևէ չեն խոսել այդ դուռը փակելու մասին, «Ռիա Նովոստի» գործակալությանն ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Ո՛չ նախագահը, ո՛չ նախարարը երբեք չեն խոսել բանակցությունների դուռը փակելու մասին»,- ասել է նա։
Սերգեյ Լավրովն ավելի վաղ «Ռիա Նովոստի»-ին տված հարցազրույցում ասել էր, որ ստեղծված իրավիճակում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղ բանակցություններն անիմաստ են։
Իր հերթին Վլադիմիր Պուտինը, Թեհրան կատարած այցի ժամանակ նշել էր, որ Կիևի իշխանությունները հրաժարվել են իրականացնել պայմանավորվածությունները, թեև դրանք գործնականում ձեռք են բերվել, և բանակցությունների վերջնական արդյունքը կախված է ձեռք բերված պայմանավորվածությունները կատարելու պայմանավորվող կողմերի ցանկությունից։ Սակայն, նախագահը հայտարարել է, որ Կիևի իշխանությունները նման ցանկություն չունեն։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան