Կենտրոնական Ասիայի երկրների ղեկավարների գագաթնաժողովի նախօրեին Նազարբաևի հուշարձանն անհետացել է Ռուխ Օրդոյից
Ղազախստանի նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հուշարձանը, որը կանգնեցվել էր Իսիկ-Կուլի Ռուխ-Օրդո համալիրի տարածքում, անաղմուկ անհետացել է։ Փաստի մասին ակնաակ է հրապարակվել kg.akipress.org կայքում:
Միջինասիական երկրների ղեկավարների գագաթնաժողովի ֆոտոռեպորտաժներում նկատվում է պատվանդան, սակայն հուշարձանն չկա դրա վրա։
Գագաթնաժողովի կազմկոմիտեի ներկայացուցիչները հայտնել են, որ հուշարձանը «ուղարկվել է վերականգնման»։ Սակայն նրանք չկարողացան ասել, թե երբ կավարտվեն վերականգնման աշխատանքները, և երբ հուշարձանը նորից կկանգնեցվի այս վայրում։
Այս օրերին Չոլպոն-Աթայում տեղի է ունենում Կենտրոնական Ասիայի պետությունների ղեկավարների չորրորդ խորհրդատվական հանդիպումը: Ղրղզստանի նախագահ Սադիր Ջապարովի հչավերով Իսիկ-Կուլ են ժամանել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի, Թուրքմենստանի նախագահՍերդար Բերդիմուհամեդով և Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևը։
Գագաթնաժողովը տեղի է ունեցել հուլիսի 21-ին թիվ 2 պետական նստավայրի տարածքում։
Հանդիպումներից հետո նախագահ Սադիր Ջապարովի անունից պաշտոնական ընդունելություն է տրվել Կենտրոնական Ասիայի պետությունների ղեկավարներին։ Այն կազմակերպվել է Ռուխ-Օրդո մշակութային-ազգագրական համալիրի տարածքում, որը կից է պետական նստավայրին։
Հարակից հրապարակումներ`
- Նազարբաևի դուստրը պատգամավորական լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
- Նազարբաևը հայտարարել է, որ ներկայումս գտնվում է Ղազախստանի մայրաքաղաքում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան