Աշխարհում կապիկի ծաղիկով վարակվածների թիվը հասել է 14 հազարի
Ամբողջ աշխարհում կապիկի ծաղիկով վարակվածների թիվը հասել է 14 հազարի։ Այս մասին Ժնևում կայացած ճեպազրույցում հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Գեբրեյեսուսը, գրում է «Իզվեստիա.ռու»-ն։
ԱՀԿ-ն տեղեկատվություն է ստացել 70 երկրներում 14 հազար դեպքերի մասին։ Մենք տեղյակ ենք Աֆրիկայում մահվան 5 դեպքերի մասին: Դեպքերի մեծ մասը գրանցվել է Եվրոպայում, հիմնականում այն տղամարդկանց շրջանում, որոնք սեռական հարաբերություն են ունեցել նույն սեռի ներկայացուցիչների հետ»,- ասել է Գեբրեյեսուսը։
Կապիկի ծաղիկը հազվագյուտ վիրուսային հիվանդություն է, որը հիմնականում մարդկանց փոխանցվում է վայրի կենդանիներից (կրծողներ, պրիմատներ): Հիվանդության ախտանիշները ներառում են ջերմություն, գլխացավ, մկանային ցավ, մեջքի ցավ, այտուցված ավշային հանգույցներ, դող և հոգնածություն: Մաշկային ցաները կարող են հայտնվել նաև դեմքի և մարմնի այլ մասերի վրա։
Հարակից հրապարակումներ`
- Ռուսաստանում կապիկի ծաղիկի առաջին դեպքն է գրանցվել
- Կապիկի ծաղիկով սկսել են վարակվել նաև երեխաները
- Թուրքիայում հաստատվել է կապիկի ծաղիկի առաջին դեպքը
- ԱՀԿ-ն հայտնում է 50 երկրներում կապիկի ծաղիկի ավելի քան 3400 դեպքի մասին
- Համալեյի կենտրոնում պատմել են՝ որտեղից է հայտնվել կապիկի ծաղիկը
- Կապիկի ծաղիկը ուզում են դարձնել համավարակ
- Մեծ Բրիտանիայում մեկ շաբաթվա ընթացքում կապիկի ծաղիկով վարակվելու դեպքերի թիվն աճել է 27%-ով
- Լիբանանում հայտնաբերվել է կապիկի ծաղիկով վարակվելու առաջին դեպքը
- Այս փուլում ԱՀԿ-ն կապիկի ծաղկի դեմ պատվաստումներ իրականացնելու անհրաժեշտություն չի տեսնում. Լուսինե Պարոնյան
- Ուժեղացված հսկողություն Հայաստանի սահմանակետերում` ընդդեմ կապիկի ծաղիկի ներթափանցման
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան