Անասնաբույժները Դիկսոնում բևեռային արջի բերանում մնացախ խտացրած կաթի տարան կարողացել են հանել
Կրասնոյարսկի երկրամասում անասնաբույժներն օգնել են սպիտակ արջին՝ որի բերանում խրված է եղել խտացրած կաթի տարան։ Ըստ «Գազետա ռու»-ի՝ այդ մասին հայտնել է Rosprirodnadzor-ի ղեկավար Սվետլանա Ռադիոնովան՝ Telegram-ի իր ալիքում։
«Հաջողվել է փրկել: Սպիտակ արջի բերանից հանեցինք խտացրած կաթի տարան»,-նշել է նա:
Օրեր առաջ կենդանին օգնության համար մտեցել էր շրջանի հյուսիսում գտնվող Դիկսոն գյուղի մարդկանց։ Հոգնած ու քաղցած է եղել, թաթերը դողում էին։ Երբ տեղի բնակիչները չեն կարողացել օգնել արջին, Մոսկվայից անասնաբույժներ են ուղարկվել նրան փրկելու, սակայն եղանակային պայմանների պատճառով թռիչքը որոշ շամանակով հետաձգվել էր։ Տարայի փականի թիթեղը թակարդի մեջ էր առել արջի լեզուն և վերջինս չէր կարողանում ազատվել երկաթե տարայից:
Բուժումից հետո նրանք նախատեսում են արջին տանել բնակավայրից հեռու և նրա մոտ թողնել մոտ 50 կիլոգրամ ձուկ։ Կենդանին որոշ ժամանակ չի կարողանա որսալ, ուստի նման նվերը նրա համար անհրաժեշտ կլինի:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան