Կառավարությունն այսօր արտասահմանյան պատվիրակություններին ընդունելու համար բյուջեից լրացուցիչ 140 մլն դրամ կհատկացնի
Գործադիրի այսօրվա նիստի չզեկուցվող հարցերի փաթեթում ընդգրկված նախագծերից մեկի հիմնավորման մեջ ասվում է, որ 2022 թվականի պետական բյուջեով հաստատված «Արտասահմանյան պատվիրակությունների ընդունելություններ» միջոցառման գծով նախատեսված գումարները բավարար չեն՝ հաշվի առնելով Նիկոլ Փաշինյանի որոշումների և նախագծերի պարտավորությունները:
Նախագծով առաջարկվում է վերը նշված միջոցառման տարեկան ծախսերն ավելացնել 140.0 մլն դրամով, որից՝ ինն ամսվա համամասնությունը՝ 80.0 մլն դրամով:
Կառավարության այսօրվա նիստի օրակարգում ընդգրկված է 41 հարց, որից զեկուցվող է 3-ը, իսկ 14-ը՝ «Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում կատարելուն է վերաբերում:
Հարակից հրապարակումներ`
- Կառավարության՝ ոչ մի բան հաշվի չառնելու դիրքորոշումը մարում է բոլոր շարժումները. Սիլվա Ադամյան
- Կառավարությունը բյուջեից փոխհատուցեց Գագիկ Ծառուկյանի խաղատան կուտակած 4.2 մլրդ դրամ տուգանքը
- Կառավարությունն այսօր 2.4 մլրդ դրամի հերթական մեկ անձից գնումը կկատարի Տաթև-Աղվանի ճանապարահատվածի կառուցման համար
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան