Անազատության մեջ ապրող ամենատարեց արու պանդան մահացել է 35 տարեկանում
Հոնկոնգում սատկել է անազատ պայմաններում ապրող աշխարհի ամենատարեց արու կենդանին՝ Պանդա Ան Անը։ Al Jazeera-ի տարածած լուրը ներկայացնում է «Գազետա ռու»-ն։
Ան Ան-ն ապրել է Հոնկոնգի Ocean Park թեմատիկ այգում և մահացել 35 տարեկանում, ինչը համարժեք է մարդու կյանքի105 տարվան:
Կենդանաբանական այգու տվյալներով՝ վերջին մի քանի շաբաթների ընթացքում Ան Անի առողջական վիճակը զգալիորեն վատացել էր, նա գնալով ավելի ու ավելի քիչ է ուտում: Հինգշաբթի՝ հուլիսի 21-ին, պանդային էվթանազիայի ենթարկեցին, քանի որ նա ընդհանրապես դադարել էր ուտել:
«Խոր վշտով հայտնում ենք Ահն Անի հեռանալու մասին»,-ասված է թեմատիկ կենդանաբանական այգու պաշտոնական կայքում հրապարակված հայտարարության մեջ:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան