Գերմանացիները սկսել են ավելի քիչ լողանալ
Գերմանիայի բնակիչների կեսից ավելին սկսել է ավելի քիչ և ավելի արագ լողանալ, գրում է Bild-ը՝ վկայակոչելով INSA-ի հարցման արդյունքները:
«Խնայողության մասին տարբեր կոչերը տպավորություն թողեցին գերմանացիների վրա։ Այսպիսով, գերմանացիների 62%-ը սկսել է լոգարանում խնայել ջուրը, մինչդեռ 35%-ը չի ենթարկվում այդ կոչերին»,- նշվում է հոդվածում։
Ցածր եկամուտ ունեցող խմբում գտնվող հարցվածները շատ ավելի հաճախ, քան մյուս հարցվածները նշում են, որ այժմ նրանք ցնցուղ են ընդունում ավելի քիչ և ավելի կարճ ժամանակում, քան մի քանի ամիս առաջ:
Ինչպես ավելի վաղ հայտնել էին գերմանական լրատվամիջոցները, Գերմանիայի կառավարությունը մտավախություն ունի, որ գազի դեֆիցիտը կարող է հանգեցնել արտակարգ իրավիճակների երկրի որոշ շրջաններում հաջորդ ձմռանը, իսկ գազի խնդիրը Գերմանիայում կպահպանվի մինչև 2024 թվականը, ինչը, իր հերթին, կարող է հանգեցնել դրա գների եռակի աճի:
Գերմանիայի Դաշնային ցանցային գործակալության ղեկավար Կլաուս Մյուլերը կիրակի օրը հայտարարել է, որ գազի պահեստարանների լիցքավորման մակարդակը բավարար չէ ձմեռային սեզոնն առանց ռուսական գազի անցնելու համար։ Միաժամանակ նա նշել է, որ ոչ մի սցենարով Գերմանիան առանց գազի չի մնա։
Հարակից հրապարակումներ`
- Գերմանիայի փոխկանցլերն էներգիայի խնայողության նպատակով սկսել է ավելի քիչ ցնցուղ ընդունել
- Գերմանիայում էլեկտրաէներգիան խնայելու անսովոր միջոց են գտել
- Գերմանացիներին խորհուրդ են տվել ավելի քիչ լոգանք ընդունել՝ էներգիա խնայելու համար
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին