Նոր կանոններ. Զբոսաշրջիկներին արգելվել է լուսանկարել եգիպտացիներին առանց նրանց թույլտվության
Եգիպտոսի իշխանություններն առաջին անգամ փողոցներում լուսանկարելու և տեսանկարահանելու համար կանոններ են մշակել։ «Ռիա Նովոստի» գործակալության փոխանցմամբ, այս մասին հայտնել է տեղի զբոսաշրջության նախարարության մամուլի ծառայությունը։
Վերջերս երկիր այցելած արևմտյան բլոգերները խոսել են փողոցներում և հասարակական վայրերում նկարահանումների արգելքի մասին, նրանցից մեկից առգրավել են սարքավորումները։
Նշվում է, որ առանցքային տեսարժան վայրերը լուսանկարելու փորձը, ինչպիսին է Կահիրեի Թահրիր հրապարակը, կարող է գրավել նաև ոստիկանների ուշադրությունը, որոնք երբեմն պահանջում են հեռացնել նկարները հեռախոսից։
Համաձայն նոր կանոնների՝ ֆոտո և վիդեո նկարահանումները պահանջում են հատուկ թույլտվություն՝ պրոֆեսիոնալ լուսային սարքավորումների օգտագործման կամ ճանապարհը փակելու դեպքում։
Հստակեցվում է, որ թանգարաններում և պատմական վայրերում բջջային հեռախոսներով և անձնական տեսախցիկներով լուսանկարելը հնարավոր է միայն առանց լուսաբռնկման։ Այնուամենայնիվ, լրագրողները, կինոգործիչները և այլ կոմերցիոն կինոարտադրողները պետք է նախնական թույլտվություն ստանան:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան