Մագնուս Կարլսենը հրաժարվել է աշխարհի չեմպիոնի համար մրցախաղից
Շախմատի աշխարհի չեմպիոն նորվեգացի Մագնուս Կարլսենը հայտարարել է, որ չի պատրասվում պաշտպանել իր աշխարհի չեմպիոնի տիտղոսը 2023 թվականին կայանալիք աշխարհի չեմպիոնական մատչում։
championat.com-ը գրում է, որ Կարլսենն իր որոշման մասին արդեն տեղեկացրել է ՖԻԴԵ-ին, իր թիմին և հավակնորդների մրցաշարի հաղթող ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչին, ում հետ պետք է խաղար 2023 թվականի սկզբին։
«Ես չեմ խաղալու։ Ես իմ թիմին, ՖԻԴԵ-ին և Յանին ասացի, որ չեմպիոնական այլ հանդիպման գնալու մոտիվացիա չունեմ»,- ասել է Կարլսենը։
Նա բացառել է, որ կարող է մտափոխվել ու կրկին պայքարել դասական շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման համար։ Միաժամանակ, նորվեգացին չի պատրաստվում ավարտել կարիերան։ Նա կխաղա սուպերմրցաշարերում։
Կարլսենը նշել է, որ Շախմատի միջազգային ֆեդերացիայի ղեկավարությունն իսկապես փորձել է համոզել փոխել որոշումը։
«Տարբեր ձևաչափեր են առաջարկել։ Ոմանք ավելի հետաքրքիր, ոմանք ավելի քիչ, բայց ես ոչ մի պայման չեմ դրել, պարզապես հայտարարել եմ իմ որոշման մասին։ Դա ինքնաբուխ չէ, ես դրա մասին մտածել եմ մոտ մեկուկես տարի»,- ասել է չեմպիոնը։
Ինչ կլինի աշխարհի չեմպիոնի տիտղոսի հետ
Չեմպիոնական տիտղոսն այժմ պետք է թափուր հայտարարվի։ Հավակնորդ Յան Նեպոմնյաշչիին թագի ավտոմատ շնորհում հաստատ չի լինի։
Չեմպիոնական ցիկլի կանոններում հստակ նշված է, որ եթե չեմպիոնը հրաժարվի մրցախաղից, ապա հավակնորդների մրցաշարի հաղթողի մրցակիցը կլինի մեկ այլ շախմատիստ։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան