Չավուշօղլու. Թուրքիան Հայաստանից կոնկրետ քայլեր է ակնկալում հարաբերությունների կարգավորման ուղղությամբ
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Անկարան Հայաստանից կոնկրետ քայլեր է սպասում երկկողմ հարաբերությունների կարգավորման հարցում։
«Մենք դեռ կոնկրետ քայլեր չենք տեսել Հայաստանից։ Ժամանակն է, որ Փաշինյանի գլխավորած վարչակազմը դրական քայլեր ձեռնարկի այս ուղղությամբ։ Միայն խոսքերը բավարար չեն», - ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, ասել է Չավուշօղլուն TRT հեռուստաալիքի եթերում։
Հուլիսի 1-ին Վիեննայում Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպման ժամանակ որոշվել է երրորդ երկրների քաղաքացիների համար հնարավորինս շուտ ապահովել հայ-թուրքական ցամաքային սահմանը հատելու հնարավորությունը և սկսել բեռների ուղիղ օդային փոխադրումները Հայաստանի և Թուրքիայի միջև։
Թե ինչ է ակնկալում Թուրքիան՝ միջանցք, թե «Էրիվան», դժվար չէ հասկանալ. Թուրքիայի նկրտումները չեն փոխվել։
Հարակից հրապարակումներ`
- ՀՅԴ Բյուրո. Թուրքիայում և Ադրբեջանում անցանկալի անձ հայտարարված Մուրադ Փափազյանը հիմա արդեն անցանկալի անձ է փաշինյանական իշխանությունների համար
- Փաշինյանն ու Տոյվո Կլաարին խոսել են Թուրքիայի հետ «հարաբերությունների կարգավորումից»
- Այսօր Ադրբեջանը բավական ագրեսիվ է գործում. Արցախի ԿԳՄՍ նախարարի տեղակալ
- Ադրբեջանը լացում է և ուզում է Երևանի Կոնդը
- Բլինքեն-Չավուշօղլու հանդիպմանը քննարկվել է նաև Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացը
- Չավուշօղլուի պահվածքը պետք է անընդունելի լինի և դատապարտվի Եվրոպայի խորհրդի կողմից. Արմեն Գևորգյան
- Չավուշօղլու. Թուրքիայի և Հայաստանի հատուկ բանագնացների երրորդ հանդիպումը տեղի կունենա Վիեննայում
- Չավուշօղլուի հետ պատրաստակամություն ենք հայտնել գործընթացը պսակել հարաբերությունների հաստատմամբ և սահմանների բացմամբ. Միրզոյան
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան