
Արմեն Գրիգորյանին կալանավորած դատավորը դադարեցնում է անդամակցությունը Դատավորների միությանը
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատավոր Արուսյակ Ալեքսանյանն այսօր Դատավորների միությանն անդամակցությունը դադարեցնելու դիմում է ներկայացրել: Այս մասին տեղեկատվությունը Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց Դատավորների միության մամուլի խոսնակ Էլեն Առաքելյանը։
«Այո, Արուսյակ Ալեքսանյանը այսօր կեսօրին անդամակցությունը դադարեցնելու դիմում է ներկայացրել։ Դիմումում որևէ պատճառ նշված չէ»,- ասաց Միության մամուլի խոսնակը։
Հիշեցնենք, որ դատական նիստի ընթացքում մահացած պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը կալանավորվել է Արուսյակ Ալեքսանյանի որոշմամբ։
Հարակից հրապարակումներ`
- Ակցիա՝ ի պաշտպանություն քաղբանտարկյալների և ի հիշատակ քաղաքական հետապնդման զոհ Արմեն Գրիգորյանի
- Արմեն Գրիգորյանը վստահաբար Հայրենիքի համար մեր պայքարի թանկ զոհերից է. «Հայաստան» դաշինք
- «...Որպեսզի Արմենն այս մարդասպան իշխանության վերջին զոհը դառնա»
- Արմեն Գրիգորյանը մահացավ դատարանի դահլիճում