Բայդենը հայտարարել է, որ քաղցկեղով հիվանդացել է վատ էկոլոգիայի պատճառով
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ինքը քաղցկեղ է ունեցել շրջակա միջավայրի աղտոտվածության հետևանքների պատճառով, գրում է «Ռիա Նովոստի» գործակալությունը։
ԱՄՆ-ի նախագահը Մասաչուսեթսի նահանգում իր ելույթի ժամանակ պատմել է, որ Քլեյմոնտ քաղաքում (Դելավեր նահանգ), որտեղ նա անցկացրել է մանկությունը, կային բազմաթիվ նավթավերամշակման գործարաններ, սառնամանիքների ժամանակ անհրաժեշտ էր պատուհաններից «բառացիորեն լվանալ նավթի հետքերը»։
«Ահա թե ինչու ես և շատ այլ մարդիկ, ում հետ ես մեծացել եմ, ունենք քաղցկեղ: Եվ ահա թե ինչու երկար ժամանակ Դելավերն ուներ քաղցկեղի ամենաբարձր մակարդակը երկրում»,- ասել է նա։
Ավելի ուշ Սպիտակ տան մամուլի ծառայությունը պարզաբանել է, որ Բայդենը նկատի ուներ մաշկի քաղցկեղի բուժումը, որը նրա մոտ եղել է մինչ պաշտոնը ստանձնելը։
Ինչպես նշում Է New York Post հրատարակությունը, անցյալ տարի ԱՄՆ-ի նախագահի բժիշկ Քևին Օ' Քոնորը հրապարակել է նրա առողջական վիճակի մասին հաշվետվություը, որում չի հիշատակվել ընթացիկ ուռուցքային որևէ հիվանդություն: Մինչև Բայդենի նախագահությունը հեռացրել են մաշկի մի քանի ոչ մելանոմային նորագոյացություններ։ Ընդ որում՝ Օ ' Քոնորը դրանց հայտնվելը բացատրել է նրանով, որ երիտասարդ տարիքում ԱՄՆ առաջնորդը շատ ժամանակ է անցկացրել արևի տակ։
Բայդենը, ով այս տարի դառնում է 80 տարեկան, պատմության մեջ ԱՄՆ-ի ամենատարեց նախագահն է, և քննադատները նրան պարբերաբար մեղադրում են մտավոր անկման մեջ՝ վկայակոչելով հաճախակի գրանցվող դեպքերը, երբ նա կորցնում է իր մտքերի ընթացքը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան