Եվրոպական կենտրոնական բանկը 11 տարվա մեջ առաջին անգամ բարձրացրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքները
Եվրոպական կենտրոնական բանկի Կառավարիչների խորհուրդը որոշել է երեք հիմնական տոկոսադրույքը բարձրացնել 50 բազիսային կետով։ Ինչպես գրում է «Գազետա ռու»-ն, այդ մասին ասվում է կարգավորիչի կայքում։
Հուլիսի 27-ից բազային տոկոսադրույքը 2011 թվականի հուլիսից ի վեր առաջին անգամ կբարձրացվի մինչև 0,5%, ավանդների տոկոսադրույքը` մինչև 0%, իսկ կարճաժամկետ վարկերի տոկոսադրույքը` մինչև 0,75%:
«ԵԿԲ Կառավարման խորհուրդը նպատակահարմար գտավ տոկոսադրույքների նորմալացման ուղղությամբ առաջին ավելի մեծ քայլ կատարել, քան նախորդ նիստում հայտարարվածը»,-ասաց կարգավորիչը՝ հավելելով, որ որոշումը հիմնված է գնաճային ռիսկերի գնահատման վրա։
ԵԿԲ-ն չի բացառել, որ հաջորդ նիստերում տեղի կունենա «տոկոսադրույքների նորմալացում»։
Հարակից հրապարակումներ`
- Եգիպտական ու ալժիրյան գազը միանում են ադրբեջանականին՝ սնելու ԵՄ-ն
- ԵՄ-ում զենքը սկսել է պակասություն անել
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում