Թուրքիայի խորհրդարանի խոսնակը «Զանգեզուրի միջանցքի» մասին
Թուրքիայի խորհրդարանի խոսնակ Մուստաֆա Շենթոփն անդրադարձել է «Զանգեզուրի միջանցքի» թեմային։ Նա հայտարարել է, որ միջանցքի բացումը նոր հնարավորություններ կստեղծի Ադրբեջանի, Թուրքիայի եւ Պակիստանի համար: Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ դրա մասին Մուստաֆա Շենթոփը խոսել է Ստամբուլում երեք երկրների օրենսդիր մարմինների ղեկավարների երկրորդ եռակողմ նիստի ժամանակ։ Այդ մասին հյատնում է aliqmedia.am կայքը:
Ըստ Թուրքիայի խորհրդարանի խոսնակի՝ Ադրբեջանի, Թուրքիայի եւ Պակիստանի ժողովուրդներին կապում են «պատմական եւ մշակութային սերտ կապերը»։
Շենթոփը «Զանգեզուրի միջանցքի» մասին խոսել էր նաեւ 2021-ին Անկարայում Ադրբեջանի հաղթանակին նվիրված ցուցահանդեսի բացման ժամանակ: Այն ժամանակ նա ընդգծել էր, որ միջանցքն իր ներդրումը կունենա համաշխարհային առեւտրի համար։ Ավելին՝ Թուրքիայի խորհրդարանի խոսնակը շեշտել էր, թե Անկարան Երեւանից համարձակ եւ կառուցողական քայլեր է ակնկալում։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան