Լավրովն ու Բայրամովը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը
Նախօրեին հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովի և Ջեյհուն Բայրամովի միջև։ Այս մասին տեղեկանում ենք ՌԴ ԱԳՆ կայքից։
Նախարարները նշել են այս տարվա փետրվարի 22-ին ստորագրված համաձայնագրի համատեքստում երկկողմ համագործակցության առաջանցիկ զարգացումը։
Տեղի է ունեցել մտքերի հանգամանալից փոխանակում տարածաշրջանային և միջազգային մի շարք հարցերի, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի շուրջ։
Ընդգծվել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թ. հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի ամենաբարձր մակարդակով եռակողմ համաձայնագրերի դրույթներին խստորեն համապատասխան աշխատանքները շարունակելու անհրաժեշտությունը։
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանի պահանջների մի մասը հայկական կողմ կատարել է, մի մասն էլ ընթացքում է. Անժելա Էլիբեգովա
- ԵՄ-ն ողջունել է Թբիլիսիում կայացած Միրզոյան-Բայրամով հանդիպումը
- Բայրամովը խաղաղության համաձայնագրի բանակցություններում առաջընթաց չի տեսնում
- Լավրով-Բայրամով մամլո ասուլիսից ստացա շատ ծանր տպավորություն․ Արմեն Աշոտյան
- Լավրովն ու Բայրամովը «ժամացույցների ստուգում են» իրականացրել
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա