Բարեփոխումներով նախատեսվում է, որ բոլոր գործող դատավորների բարեվարքությունը կստուգվի.Կարեն Անդրեասյան
«Այս ռազմավարությունը նոր չէ, այն շարունակությունն է դեռևս 2019 թվականին ընդունված ռազմավարության և շատ աշխատանքներ, որոնք ներկայացված են այս փաթեթում, ժառանգված են նախորդ ռազմավարությունից»,-կառավարության նիստում զեկուցելով ՀՀ դատական և իրավական բարեփոխումների 2022-2026 թվականների ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների ծրագիրը հաստատելու և ՀՀ կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 10-ի N 1441-Լ որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին նախագիծը՝ ասաց արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը:
Նա ընդունեց, որ ռազմավարության որոշ կարևոր ուղղություններ չեն կատարվել համաճարակի և պատերազմի պատճառով:
«Էլեկտորնային արդադարադատությունը չի վերաբերում միայն դատարաններին, այլև քրեական արդարադատության ամբողջ համակարգին, նախաքննության մարմինների թվայնացմանը»,-հայտնեց նախարարը՝ ներկայացնելով դատարաններրի և դատական գործընթացների թվայնացման ուղղությունը:
Նա հավաստիացրեց, որ ռազմավարական բարեփոխումների հիմնական ուղղությունները գրեթե պատրաստի վիճակում են և մինչև 2026 թ. չեն սպասի:
Ըստ Անդրեասյանի՝ դատական համակարգի բարեփոխման շրջանակներում նախատեսում են հակակառուպցիոն դատարանների ողջ շղթայի գործարկումը:
Նա տեղեկացրեց, որ նիստի չզեկուցվող փաթեթի մի հարցով 348 միլին է տրամադրվել մրցույթում հաղթող ճանաչված ընկերությանը, որպեսզի քաղաքացիական դատավարությունը թվայնացվի, ինչը նշանակում է, որ փաստաբանները կկարողանան իրենց գրասենյակներից միջնորդություններ, փաստաթղթեր, հայցադիմումներ ներկայացնել դատարան:
«Օրենսդրական որոշ լուծումներով կարող են օնլայն դատական քննություններ անցկացվել՝ առանց մարդու կամ փաստաբանի դատարան այցելելու»,-ասաց նախարարը և հավելեց, որ նույնը լինելու է վարչական և քրեական դատավարության դեպքերում:
Կարեն Անդրեասյանի խոսքով՝ բարեփոխումներով նախատեսում են, որ բոլոր գործող դատավորների բարեվարքությունը կստուգվի, որը կոռուպցիայի դեմ պայքարի լրջագույն գործիք է, ինչպես նաև նախատեսվում է դատախազների, քննիչների, քրեակատարողական համակարգի աշխատակիցների բարեվարքության ստուգում է իրականացվելու:
«Արդեն իսկ ապացուցվել է, որ կոռուպցիայի կանխարգելման այս գործիքը լրջագույն ազդեցություն է ունենում կոռուպցիայի դեմ պայքարում և ռազմավորությունը նախատեսում է այն ընդլայնել»,-ասաց հարցը զեկուցողը և հավելեց, որ փոփոխություններով ԲԴԽ-ում կարգապահական որոշումների բողոքարկման հնարավորություն է նախատեսվումը, որն առաջիկա ամիսներին օրենսդրական լուծումներով կներկայացվի կառավարությանը և ԱԺ-ին:
Նախարարն ասաց, որ փաստաբանության ոլորտը կարգավորող նոր օրինագծով սոցիալապես անապահով քաղաքացիները կունենա անվճար իրավաբանական աջակցություն ստանալու հնարավորություն, որը համաձայնեցվել է Փաստաբանների պալատի հետ:
Տեղեկացնելով, որ հարկադիր կատարման ոլորտն էլ կբարեփոխվի թվայնացման միջոցով, ինչը, կկրճատի կատարողական գործողությունների ժամկետները՝ արդարադատության նախարարն ասաց, որ սննկացման գործընթացում աճուրդները նույնպես կթվայանցվեն, ինչը ներկայում չի գործում և կոռուպցիոն ռիսկեր է առաջացնում:
Նրա խոսքով՝ ռազմավարությամբ փոփոխությունների փաթեթ է նախատեսված սնանկացման գործընթացի համար:
«Վեճերի այլընտրանքային լուծման համակարգ կներդրվի, որը կբեռնաթափի դատական համակարգը»,-ներկայացրեց նախարարը և հայտնեց, որ մասնավոր արբիտրաժային կենտորնը կսկտեղծվի արդեն առաջիկա ամիսներին, որը կգործի անկախ պետությունից, որը նաև տարածաշրջանային և միջազգային վեճերի լուծման հարթակ կլինի, իսկ ընտանեկան վեճերով կգործի հաշտարարների իստիտուտը:
Նա հայտնեց, որ ռազմավարությամբ նախատեսվում է նոտարիատի ծառայությունները քաղաքացիենրին հասանելի դարձնել օնլայն ձևով:
Նիկոլ Փաշինյանը հանրամատչելի ձևով կրկնեց Կարեն Անդրեասյանի ասածը՝ զուգահեռ ներկայացնելով ԵՄ զեկույցի արդյունքները, ըստ որի՝ Հայաստանը Արևելյան գործընկերության երկրներում առաջատարն է խոսքի ազատության ոլորոտում:
Հարակից հրապարակումներ`
- Կառավարությունն այսօր արտասահմանյան պատվիրակություններին ընդունելու համար բյուջեից լրացուցիչ 140 մլն դրամ կհատկացնի
- Կառավարությունն այսօր 2.4 մլրդ դրամի հերթական մեկ անձից գնումը կկատարի Տաթև-Աղվանի ճանապարահատվածի կառուցման համար
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան