Երբ Խամենեին Էրդողանին «գոհունակություն հայտնեց, որ Ղարաբաղը վերադարձվել է Ադրբեջանին»։
«Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի հիմնադիր, քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպմանը Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի հայտարարություններից մեկին.
«Հայաստանում գրեթե ուշադրություն չդարձվեց այն փաստին, որ նույն Խամենեին Էրդողանի հետ հանդիպման ընթացքում անդրադարձել է նաև 44-օրյա պատերազմի արդյունքներին՝ «գոհունակություն հայտնելով, որ Ղարաբաղը վերադարձվել է Ադրբեջանին»։
Պետք է նշել, որ Իրանի այս դիրքորոշումը նոր չէ։ Իսլամական Հանրապետությունը 2020թ. պատերազմից անմիջապես հետո բազմիցս խոսել է տարածաշրջանի պետությունների սահմանների անձեռնմխելիության մասին։ Ընդ որում, անձեռնմխելիություն ասելով, պաշտոնական Թեհրանը հասկանում է հենց այն, ինչ ասել է Այաթոլա Խամենեին Էրդողանին՝ Արցախը Ադրբեջանի կազմում, իսկ Սյունիքը՝ Հայաստանի։ Սա նրանց պաշտոնական դիրքորոշումն է։
Բայց Թեհրանում տեղի ունեցած Ռաիսի-Պուտին-Էրդողան հանդիպման ընթացքում Հայաստանին ու Հարավային Կովկասին վերաբերող առավել կարևոր խնդիրը տարածաշրջանային կոմունիկացիաներին էին վերաբերվում»
Հարակից հրապարակումներ`
- Իրանի հոգևոր առաջնորդը բաց տեքստով է խոսել ՀՀ սահմանն արգելափակելու քաղաքականության դեմ. Հրանտ Մելիք-Շահնազարյան
- Իրանի հոգևոր առաջնորդն Էրդողանի հետ հանդիպման ժամանակ Հայաստանին և Արցախին առնչվող երկու կարևոր հայտարարություն է արել. Ոսկանյան
- Խամենեին՝ Էրդողանին. Իրանը թույլ չի տա փակել Հայաստանի հետ սահմանը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան