Մեծ Բրիտանիան մտադիր է առաջիկա շաբաթներին Ուկրաինային զենքի նոր խմբաքանակ ուղարկել
Մեծ Բրիտանիան ծրագրում է առաջիկա շաբաթների ընթացքում Ուկրաինա ուղարկել տասնյակ հրետանիներ, 1600 հակատանկային զենք և 50 հազար արկ։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այդ մասին հինգշաբթի օրը հայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Միացյալ Թագավորության պաշտպանության նախարար Բեն Ուոլեսին։
«Միջազգային գործընկերների հետ մենք Ուկրաինային ապահովում ենք իր երկիրը պաշտպանելու միջոցները»,-ասել է նա։ Ռազմական օգնության փաթեթը կներառի նաև հակամարտկոցային ռադարներ և հարյուրավոր անօդաչու սարքեր:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել էր Ուկրաինային 1 միլիարդ ֆունտ ստեռլինգ (1,2 միլիարդ դոլար) ռազմական օգնության ևս մեկ փաթեթի մասին: Այսպիսով, Կիևին Լոնդոնից տրամադրվող ռազմական օգնության ընդհանուր ծավալը փետրվարից հետո հասել էր 2,3 միլիարդ ֆունտի (2,7 միլիարդ դոլար):
Հարակից հրապարակումներ`
- Սիրիան խզել է դիվանագիտական հարաբերությունները Ուկրաինայի հետ
- Մեծ Բրիտանիայի նոր օրենքը խստացրել է հուշարձանների վրա հարձակվելու համար պատիժները
- Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ չի առաջադրվելու վարչապետի պաշտոնում
- Մեծ Բրիտանիայի խորհրդարանի պատգամավոր Բեյդնոքը հայտարարել է վարչապետի պաշտոնի համար իր պայքարի մասին
- Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական է տվել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան