Քաղաքական 11:49 21/07/2022 Հայաստան

Կովկասյան նոր ճարտարապետությունը և մենք. Վահե Հովհաննիսյան

Այլընտրանքային նախագծեր խումբը հրապարակել է փորձագետ, քաղաքագետ Վահե Հովհաննիսյանի հոդվածը, որը ներկայացնում ենք ամբողջությամբ.

«Թեհրանն ունի աշխարհի ընթացքի վրա ազդելու մեծ պատմություն։ Բայց եթե 1943-ին Թեհրանն ավելի շատ հանդիպման վայր էր, ապա այսօր՝ ազդեցիկ ձայնի փայատեր։

Ռուսաստանի նախագահն այս պատմական օրերին իր այցով Թեհրան և կարևորագույն օրակարգերի հայտարարմամբ ընդգծեց և միտումնավոր բարձրացրեց Թեհրանի դերը տարածաշրջանային և ավելի խոշոր մասշտաբների հարցերում։ Պուտին-Էրդողան հանդիպումը Թեհրանում նույնպես Իրանի Իսլամական հանրապետության դերակատարման բարձրացման ցուցիչ է։

Երեք խոշոր տերությունների հանդիպումից անմիջապես հետո Իրանի ԱԳՆ-ն հայտարարեց Թեհրանում է 3+3 ձևաչափով հանդիպման նախապատրաստման մասին։

Հայաստանը, Վրաստանը, Ադրբեջանը ինչ-որ մի պահից պետք է ներգրավվեն իրենց մասին կայացվող որոշումների ընթացքին։ 1943-ի Թեհրանում նման ձևականություններ չկային, և փոքր պետությունների ու ժողովուրդների ճակատագրերը որոշվում էին առանց ավելորդ բարեկրթության։ Հիմա, ամեն դեպքում, 21-րդ դար է։

Պուտինի ելույթը Թեհրանից հետո

ՌԴ նախագահը Թեհրանում փակ դռների հետևում հանդիպումից անմիջապես հետո ռուսաստանյան լսարանի առաջ հրապարակային ելույթ ունեցավ «Ուժեղ գաղափարներ՝ նոր ժամանակների համար» ֆորումում։ Չափազանց հետաքրքիր ձևաչափ էր։ Հնչեցված գաղափարներից երկուսն առանցքային էին.

- Համաշխարհային պատմության մեջ սկսվում է նոր դարաշրջան
- Միայն սուվերեն պետություններն են ի վիճակի ունենալ զարգացում և աճի դինամիկա։

Կովկասյան նոր ճարտարապետությունը և մենք

Պատերազմից անմիջապես հետո պարզ էր, որ սկսվել է Հարավային Կովկասի նոր ճարտարապետությունը, որին բոլորն այս կամ այն կերպ պատրաստվում էին։ Բացի Հայաստանից։

Մեր գնահատականները մեր մասին սխալ էին և սխալ են առ այս պահը։ Հայաստանն ամենաթույլը չէ, ամենախոցելին չէ, ամենաանհեռանկարը չէ. Հայաստանն ուղղակի ամենաանպատրաստն է։ Մենք կարիք ունենք «նոր ժամանակների համար ուժեղ /նոր/ գաղափարների»։ Ու մենք այդ գաղափարները չենք մշակում։ Եթե ռուսներն են իրենց համար դա կարևորում, ապա մեզ համար դա պարզապես կենսական է։

Իշխանությունըհանդես է գալիս միայն իրեն հասկանալի դեկլարատիվ ձևակերպումներով, ուրիշ ոչինչ։ Իսկ գործնականում նրա քայլերը նշանակում են միայն Ադրբեջանի պայմանների կատարում և Թուրքիայի հետ «լավ լինելու» մանկական պատկերացումներ։ Հակաիշխանական համակարգը սրան հակադրում է պարզունակ, էլի դեկլարատիվ հակաթուրքականությունը՝ «Հայաստանն առանց թուրքի» և «դեմ ենք ապաշրջափակմանը» ժամանակավրեպ ձևակերպումներով։

Ինչո՞ւ այսպես ստացվեց, դժվար է ասել։ Այդպես չպետք է լիներ, որովհետև կար սոլիդ այլընտրանք ձևավորելու անհրաժեշտ ռեսուրսը։

Ռուսաստանի դեսպանն ավելի է, քան դեսպանը

Հայաստանի և Արցախի անտանգությունն այս պահին ապահովում է Ռուսաստանը, նրա բանակն է ֆիզիկապես կանգնած սահմանագծին, և նրա քաղաքական կշիռն է կասեցնում ադրբեջանաթուրքական նոր ագրեսիան։ Սա՝ այս պահին, թե ինչ կլինի ավելի ուշ՝ շատ դժվար է հաշվարկել։

Անհավանական է, բայց այս պայմաններում Հայաստանում զարգանում են հակառուսական տրամադրություններ՝ ընդհանուր ազգային և պետական անկման ֆոնին։ Ակնհայտ է, որ այդ ուղղությամբ տարվում է լուրջ աշխատանք։

Երբ քո պետության ֆիզիկական անվտանգությունն ապահովում է Ռուսաստանը, իսկ քո երկրի ներսում աճում են հակառուսական տրամադրություններ, և անարգել գործունեություն է ծավալվում այդ ուղղությամբ, դա մեծ աղետի նախանշաններն են։ Այստեղ անելիք ունեն թե´ ներսի գիտակից շրջանակները, թե´ հենց Ռուսաստանը։

Պարզ մի օրինակ. պրոռուսական ակտիվիստների բանտարկությունները անցնում են ռուսական խոր անտարբերության ներքո։ Դա բերում է հայ հասարակության ներսում Ռուսաստանի հեղինակության անկմանը։ Մարտի 1-ից հետո արևմտյան դեսպաններն օրվա ռեժիմով զբաղված էին դատաիրավական պրոցեսներով, պրոարևմտյան ակտիվիստներին ամեն տեսակի աջակցության ցուցադրմամբ և կազմակերպմամբ, ընդհուպ մինչև քրեական օրենսգրքի հոդվածներ փոխել տալով։

Կա տպավորություն, որ Ռուսաստանը նման հարցերոմ դեռևս չունի «նոր գաղափարներ, նոր ժամանակների համար» և չի կարողանում գտնել համարժեք աշխատանքի ճիշտ մոտեցումները։ Հայտնի բանաստեղծական տողը վերաշարադրելով՝ «Ռուսաստանի դեսպանն ավելին է, քան դեսպանը»։ Հակառակ դեպքում դեռևս գոյություն չունեցող թուրքական դեսպանն ավելի ազդեցիկ է դառնում։

Ընդհանուր վտանգի առաջ

Կա մի ծանր կասկած, որ  Թեհրանի հանդիպումների արդյունքում իրավիճակը (մեր մասով) չի լիցքաթափվել, և զարգացումները դեռևս հստակ չեն։ Մեր պետությունն այսօր քանդված վիճակում է, և ունի բովանդակային ու ռազմական Սիրիայի վերածվելու շատ մեծ  հնարավորություն։ Գերտերությունների հատուկ ծառայությունների անակնկալ այցերը Երևան, Ալիևի կոշտացող սպառնալիքները, Իրանի հանդեպ լարվածությունը և Ռուսաստան-Արևմուտք գրեթեպատերազմը խոսում են այն մասին, որ ամեն պահի հնարավոր է նոր զարգացում, և Հայաստանը կանգնած է տեսանելի վտանգի առաջ։

Երկրի ներսում այս՝ ընդհանուր վտանգի գաղափարը պետք է լինի մեր գործողությունների առանցքում։ Ու հիմա Հայաստանում «նոր ժամանակների համար՝ նոր գաղափարներ» են պետք։
Եվ թե´ իշխանությունը, թե´ Նիկոլը (այս երկուսի միջև կա որոշակի տարբերություն), թե´ ոչ իշխանական համակարգը ունեն հընթացս հետևություններ անելու և նկատելի փոփոխությունների ենթարկվելու անհրաժեշտություն։ Սա է պահանջում ազգային, պետական շահը։ 

Բարիկադներում վերանայումներ են պետք՝ ձևակերպումների, հռետորաբանության, մարտավարական և այլն։ Որպես առաջին քայլ՝ ընդհանուր վտանգի գիտակցման, իշխանությունը պետք է ազատ արձակի բոլոր քաղբանտարկյալներին, դադարեցվեն բոլոր հետապնդումները, դադարեցնի քաղաքական բոլոր դատավարությունները, իսկ ընդդիմությունը պետք է հրաժարվի անձնական սպառնալիքի և վիրավորանքի ձևակերպումներից։ Այս պարզ երկու քայլերը կմեղմեն ներքին լարվածությունը։

Դա արդեն  հնարավորություն կստեղծի՝ կոմունիկացիայի հաջորդ մակարդակների համար։
Պետք է ձևակերպվեն նոր ժամանակներում հայկական տեսակետները։ Եթե այդ տեսակետները պրագմատիզմի և ազգային արժանապատվության հենքի վրա ձևակերպված չեն, ապա անհնար է լինելու խոշոր խաղացողներին դրանք ներկայացնել, և առավել ևս անհնար է լինելու սեփական ժողովրդին համախմբել դրանք պաշտպանելու գաղափարի շուրջ։ Մենք պետք է մշակենք տնտեսական, կոմունիկացիոն, ռազմական, քաղաքական հարցերի սոլիդ փաթեթ՝ Ռուսաստանի և Իրանի հետ սերտ աշխատանքի։ Կոնկրետ առաջարկներով, կոնկրետ լուծումներով։Կան բազմաթիվ հետաքրքիր գաղափարներ, որոնք Հայաստանը կարող է զարգացնել։

Եթե դրա համար պետք է Աժ-ում միասին աշխատել, ուրեմն պետք է աշխատել։ Եթե պետք են նոր ընտրություններ, ուրեմն պետք է անել դրանք, եթե պետք է նոր կառավարություն, ուրեմն պետք է այն լինի, եթե պետք է ինչ-որ նոր ձևաչափ որակյալ աշխատանքի և արդյունքի համար, ուրեմն պետք է, եթե պետք է իշխանությունից և հարթակից դուրս ունակ մարդկանց ջանքերը միավորել, ուրեմն պետք է։ Մեզ պետք է միասնական ներքին պրոյեկտ։ Դադարեցնել է պետք «հայաթի տղու» աշխարհայացքով ներքին պրոցեսը։ Սա խաղ չէ, սա մեր պետության գոյության հարցն է, մեր ընտանիքներին, մեր բոլորին ուղղված ֆիզիկական սպառնալիք։

Եթե մեզ մեկ րոպե նայենք Թեհրանի պատուհանից, ապա Հայաստանն ունի այս պատկերը. իշխանություն՝ իր անհասկանալի պահվածքով, հակաիշխանություն՝ իր միագիծ հակաթուրքականությամբ, և բացառիկ անտարբեր հասարակություն։

Այսօրվա վիճակը պետական աննորմալություն է, որը մեզ տանում է սպասվող-անակնկալ պատերազմի կամ կորստի։ Հարավային Կովկասում նոր ճարտարապետության պրոցեսի պայմաններում հնարավոր չէ պետությունը դուրս դնել իրական  պրոցեսներից և հանդես գալ    կա´մ բացառապես սպիտակ դրոշով, կամ´ ժամանակավրեպ պատկերացումներով։ Դա խոշոր խաղացողների մոտ անմիջապես կձևավորի այդ պետության գոյության նպատակահարմարության հարցը»։
 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

15:16
Իրանը Իսլամական հեղափոխության տարեդարձի տոնակատարության հյուրերին ցուցադրում է անօդաչու ավիացիայի իր ձեռքբերումները
Թեհրանում Իսլամական հեղափոխության 46-րդ տարեդարձին նվիրված տոնական ծրագրի միջոցառումներից մեկը ավիացիայի և անօդաչու տեխնոլոգիաների մեծ...
Աղբյուր` Panorama.am
14:59
Միխայիլ Գալուստյանն ընդգրկված է ՌԴ-ի դեմ ԵՄ-ի սահմանված պատժամիջոցների 16-րդ փաթեթում
ԵՄ-ն Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 16-րդ փաթեթի շրջանակներում պատժամիջոցների ցանկում ընդգրկել է 48 ֆիզիկական և 35 իրավաբանական անձի։ Հայտնի...
Աղբյուր` Panorama.am
14:33
Տպավորություն է, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն ավելի շատ քրեական կազմակերպություն է. Ավագանու անդամը՝ վարորդների հետ հանդիպումից հետո
«Տպավորություն է, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն ավելի շատ  քրեական կազմակերպություն է, քան քաղաքապետարանի ենթակայության տակ...
Աղբյուր` Panorama.am
14:27
Հանձնարարվել է Վերջին զանգի միջոցառումներն անցկացնել մշակութային կրթության տարվա շրջանակում. ԿԳՄՍՆ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը շրջաբերական գրությամբ դիմել է Երևանի քաղաքապետարանին և ՀՀ մարզպետարաններին՝ առաջարկելով...
Աղբյուր` Panorama.am
14:20
Այս տարի բուհական ընդունելության առաջին փուլի քննություններին մասնակցել են աննախադեպ թվով դիմորդներ. Նասիբյան
Տարեցտարի բուհական ընդունելության առաջին  փուլի քննությունների մասնակիցների թիվն ավելանում է։ Այս տարի քննություներին մասնակցել է 11 608...
Աղբյուր` Panorama.am
14:03
Մայքի Մեդիսոնը «Anora»-ում իր դերի համար սովորել է մերկապար
Դերասանուհի Մայքի Մեդիսոնը պատմել է, որ սովորել է մերկապար ռեժիսոր Շոն Բեյքերի «Anora» դրամայում իր դերի համար։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
13:39
«Մոլորակների մեծ շքերթ»-ը փետրվարի 28-ին է
Փետրվարի 28-ին սպասվում է հերթական «Մոլորակների մեծ շքերթ»-ը։ «Մոլորակների շքերթ»-ը գեղեցիկ դիտողական երևույթ է, որը...
Աղբյուր` Panorama.am
13:30
Օդի ջերմաստիճանը կսկսի բարձրանալ
Երևանում փետրվարի 24-ի ցերեկը, 25-ին, 26-ի գիշերը, 28-ին, մարտի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 26-ի երեկոյան, 27-ի գիշերը և...
Աղբյուր` Panorama.am
13:26
Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Մի բան էլ ասեմ. Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել։...
Աղբյուր` Panorama.am
12:38
222Lava-ին հնարավոր է կալանավորե՞ն
Բլոգեր 222Lava-ին հնարավոր է կալանավորեն։ Այդ մասին ահազանգել է բլոգերը՝ տեսանյութով դիմելով իր հետևորդներին։ Հիշեցնենք, որ ՊԵԿ-ն այս...
Աղբյուր` Panorama.am
12:24
Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան առջև հայ երիտասարդները բողոքի ակցիա են իրականացրել
Նրանք պահանջել են միջազգային հանրությունից քայլեր ձեռնարկել Ադրբեջանի պատասխանատվության ենթարկման համար՝ Արցախում իրականացված էթնիկ զտումների, հայ ռազմագերիների ազատ արձակման կապակցությամբ։
Աղբյուր` Panorama.am
12:17
Մարսելում Ռուսաստանի հյուպատոսարանի մոտ պայթյուն է որոտացել
Մարսելում ՌԴ հյուպատոսության մոտ, ենթադրաբար, պայթյուն է որոտացել։ Դեպքի մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Դեպքի վայր են...
Աղբյուր` Panorama.am
12:12
429 անձ դեռևս անհայտ կորած է համարվում Արցախյան հակամարտության 2020-2023 թթ. սրացումների հետևանքով. ԿԽՄԿ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն 2024-ի ընթացքում մոտ 1,290 զանգ և այց է ունեցել Երևանի և Գորիսի գրասենյակներում` հակամարտության սրացումների...
Աղբյուր` Panorama.am
12:03
Փետրվարի 24-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեք նվազել է, ռուբլունը և եվրոյինը աճել
ՀՀ բանկերում այսօր՝ փետրվարի 24-ին ժամը 11։45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 390.77 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
11:55
Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» կտավը՝ աճուրդի թոփ լոտ
Հայտնի նկարիչ Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» (1963) կտավը Մոսկվայում AI աճուրդի ժամանակ վաճառվել է 3 363 000 ռուբլիով։ Կտավը...
Աղբյուր` Panorama.am
11:51
Կասկադի չկառուցված հատվածը վերածվել է աղբահավաքման կենտրոնի. Տիգրան Ավինյան
«Ֆինանսական ճգնաժամի հետևանքով դադարել էին Կասկադի համալիրի վերջին հատվածի աշխատանքնարը,  այն մնացել էր չկառուցված, դատարկ,...
Աղբյուր` Panorama.am
11:39
Եվրահանձնաժողովի և Եվրոպական խորհրդի ղեկավարները Կիևում են
 Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան  ժամանել են Կիև։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
11:13
ԿԸՀ դեռ որևէ քաղաքական ուժ չի դիմել
Այս պահի դությամբ որևէ քաղաքական ուժ չի դիմել ԿԸՀ անհրաժեշտ օգտահաշիվ ստանալու համար։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց հանձնաժողովի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
10:47
Գյումրու աղբն ու ՔՊ պոպուլիզմը
«Առաջին նկարը արվել է 4 ամիս առաջ ՔՊ-ի կողմից իշխանազավթման ժամանակ՝ որպես նախկին քաղաքապետի կողմից հեռավար կառավարման արդյունք։ Երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
10:33
Ավինյանը «քար գցեց» ոստիկանության բոստանը
«Երևանում խցանումների 80 %-ը պայմանավորված էին ամառային անվադողերով մեքենաների ԱՊՊԱ-ներով»
Աղբյուր` Panorama.am
10:02
Տպավորություն ունեմ, որ Բաքուն սպասողական փուլում է. Աբրահամյան
«Թեև Ադրբեջանից որոշակի պարբերականությամբ Հայաստանի հետ բանակցությունների տարբեր դրույթների վերաբերյալ հայտարարություններ հնչեցվում են,...
Աղբյուր` Panorama.am
10:02
Գյումրիում թափառող շների հարցը շատ արագ կլուծենք միջազգային պրակտիկային համապատասխան. Ռուբեն Մխիթարյան
Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած հայտնի պրոդյուսեր Ռուվեն Մխիթարյանն այս անգամ անդրադարձել է քաղաքում...
Աղբյուր` Panorama.am
09:57
Զախարյանն այս մրցաշրջանում իր առաջին գոլն է խփել «Ռեալ Սոսյեդադի» կազմում
«Ռեալ Սոսյեդադի» ռուս կիսապաշտպան Արսեն Զախարյանը Իսպանիայի Պրիմերայի 25-րդ տուրի՝ «Լեգանեսի» հետ տնային խաղում առաջ է...
Աղբյուր` Panorama.am
09:48
Լավրովը Թուրքիայում է
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ժամանել է Թուրքիա։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ...
Աղբյուր` Panorama.am
09:43
USAID-ն աշխատանքից ազատել է 2000 աշխատակիցների, մյուսներին արձակուրդ կուղարկի
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության մոտ 2000 աշխատակիցներ կիրակի ազատվել են աշխատանքից,  լրիվ դրույքով աշխատողների մեծամասնությունը մեկ...
Աղբյուր` Panorama.am
09:26
Ֆրանսիայի դեսպանը ստում է. Քաղաքագետ
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին մեղադրում է ստելու համար։ Տելեգրամի իր ալիքում քաղաքագետը, անդրադառնալով...
Աղբյուր` Panorama.am
09:07
Իշխանյան. Վաղը դիրքորոշումս կհայտնեմ ՄԻԵԴ իմ հայցով կայացրած որոշման կապակցությամբ
«Վաղը՝ փետրվարի 25-ին, դիրքորոշումս կհայտնեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իմ հայցով կայացրած որոշման...
Աղբյուր` Panorama.am
08:47
Սյունիքի մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են
Հայաստանի  տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ Ջերմուկի խաչմերուկից...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}