Վրաստանում ապօրինի ծառահատման տույժը 10 անգամ ավելացել է
«Վրաստանը խստացրել է պատիժը կանաչապատ տարածքները վնասելու և ծառերի ինքնակամ հատման համար» , - Jnews-ի հաղորդմամբ, հայտնել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն՝ մայրաքաղաքի կառավարության նիստում:
Քաղաքապետի խոսքով, նորամուծություններն առաջին հերթին ուղղված են կառուցապատողների կողմից առողջ ծառերի հատման պրակտիկայի վերացմանը։
«Բազմաթիվ դեպքեր ունենք, երբ առողջ ծառերին վնաս են հասցնում, դիտավորյալ վնասում են, որպեսզի դրանք կտրվեն և ինչ-որ բան կառուցեն։ Ըստ այդմ, մենք դիմել ենք Վրաստանի խորհրդարանին՝ օրենսդրությունը փոփոխելու խնդրանքով, և այս փոփոխություններն ուժի մեջ են մտել հուլիսի 19-ից»,- հայտարարել է Կալաձեն։
Նման խախտումների համար տուգանքներն աճել են 10 անգամ՝ 500-ից դառնալով 5 հազար լարի։ Եթե կառուցապատողին երկրորդ անգամ «բռնեն» առողջ ծառեր կտրելիս, ապա տուգանքը կկազմի 10 000 լարի նախկին 1 000 լարիի փոխարեն։
Բացի այդ, սխալ եզրակացություններ տվող փորձագետները, որոնց եզրակացությունները թույլ է տալիս շինարարական գոտում հատումներ սկսել, նույնպես կտուգանվեն 10 000 լարիով: Կալաձեն զգուշացնում է, որ նորամուծությունները թույլ են տալիս նաև հետ կանչել լիցենզիաները և արգելել փորձագիտական գործունեություն իրականացնել։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան