3.1 մլդ դրամով մեկ անձից՝ «Տոյոտա Երևան» ընկերությունից, կգնվի 175 մեքենա 4 մարզի նոր պարեկային ծառայությունների համար
«Բանակցությունների արդյունքում ձեռք բերված փոխհամաձայնությամբ նախատեսվում է մատակարարել «Toyota Fortuner» մակնիշի 45 միավոր մեխանիկական և 130 միավոր ավտոմատ փոխանցման տուփով ավտոտրանսպորտային միջոց, համապատասխանաբար, 15 միլիոն 900 հազար և 18 միլիոն 400 հազար դրամ գնման գներով»,-կառավարության նիստում զեկուցելով հերթական նախագիծը՝ ասաց ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանը:
Նա տեղեկացրեց, որ Արագածոտնի, Գեղարքունիքի, Կոտայքի և Տավուշի մարզերում 2023 թ․-ի հունվարից նոր պարեկային ծառայության գործարկմանն անհրաժեշտ ավտոտրանսպորտային միջոցներ ձեռք բերելու համար նախագծով հատկացվում 3 միլիարդ 107 միլիոն 500 հազար դրամ՝«Տոյոտա Երևան» ՍՊԸ-ից դրանք ձեռք են բերվել ուհամար:
Ըստ Ղազարյանի՝ դեռևս մայիսի 23-ին հայտարարված մրցույթը չէր կայացել, քանի որ մասնակիցներ չէին եղել, որից հետո ոստիկանությունը դիմել էր ավտոապրանքանիշերի հայաստանյան 5 պաշտոնական ներկայացուցիչների և միայն «Տոյոտա Երևան»-ն է, որ պատրաստ է եղել նշված բնութագրով ու նշված ժամկետներում մեքենաներ մատակարարել։
Նա տեղեկացրեց, որ ընկերության պաշտոնական կայքում 13.07.2022 թ-ի դրությամբ նախատեսված ավտոտրանսպորտային միջոցների հրապարակված վաճառքի գները, համապատասխանաբար եղել են 31․994,0 հազ․ դրամ և 35․292,0 հազ․ դրամ։
Նախագծով առաջարկվում է թույլատրել տվյալ գնումը ՀՀ «Գնումների մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիման վրա իրականացնել մեկ աղբյուրից, իսկ 4-րդ կետով՝ թույլատրել մատակարար կազմակերպությանը հատկացնել կանխավճար՝ գնման առարկայի 100 %-ի չափով։
Հարակից հրապարակումներ`
- Բարեփոխումներով նախատեսվում է, որ բոլոր գործող դատավորների բարեվարքությունը կստուգվի.Կարեն Անդրեասյան
- Կառավարությունն այսօր արտասահմանյան պատվիրակություններին ընդունելու համար բյուջեից լրացուցիչ 140 մլն դրամ կհատկացնի
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան