Էկոակտիվիստներն իրենց սոսնձել են Բոտիչելիի «Գարուն» կտավին
The Last Generation խմբի էկոակտիվիստները սոսնձվել են Ֆլորենցիայի Ուֆիցի պատկերասրահի Բոտիչելիի «Գարուն» նկարին: Today-ի հաղորդած լուրը ներկայացնում է «Գազետա ռու»-ն։
Հայտնի է, որ ակցիան կազմակերպել են մի տղամարդ և երկու կին, որոնք թանգարան են մտել սովորական տոմսերով: Նարնք նախկինում մի քանի անգամ փակել են Հռոմի օղակաձև ճանապարհը։
«Շուտով մենք կվերադառնանք Ֆլորենցիայի, Վենետիկի, Միլանի և Հռոմի թանգարաններ»,-խոստացել էին նրանք այն ժամանակ։
Ակտիվիստները նաև բողոքի մանիֆեստ են հրապարակել։
«Հնարավո՞ր է այսօր տեսնել այնպիսի գեղեցիկ գարուն, ինչպիսին այս է: Հրդեհները, պարենային ճգնաժամերը և երաշտը դժվարացնում են կյանքը։ Արթնանալու կոչ. մենք գնում ենք դեպի էկոկլիմայական և սոցիալական կոլապսի»,-գրել են նրանք։
Թանգարանում ցուցարարները փակցրել են նաև «Վերջին սերունդը ոչ գազի, ոչ ածուխի» գրությամբ պաստառ: Հայտնի է, որ նկարը չի վնասվել՝ այն պաշտպանված է դիմացկուն ապակիով։ Ակտիվիստներին ոստիկանները պերման են ենթարկել։