Կոնվերս Բանկն առաջարկում է հիփոթեք՝ անշարժ գույքի ձեռքբերման գնի մինչև 100%-ի չափով
Կոնվերս Բանկն առաջարկում է հիփոթեք՝ անշարժ գույքի ձեռքբերման գնի մինչև 100%-ի չափով
Կոնվերս Բանկը հայտարարում է սեփական ռեսուրսով հիփոթեքային վարկավորման մրցունակ պայմանների մասին: Բանկն առաջարկում է մինչև 20 տարի մարման ժամկետով, գնի մինչև 100%-ի չափով ֆինանսավորում անշարժ գույքի ձեռքբերման համար:
Ընդ որում, ֆինանսավորման չափի հաշվարկման համար հիմք է ընդունվում տան կամ բնակարանի ոչ թե լիկվիդային, այլ՝ ձեռքբերման գինը, ինչի շնորհիվ անշարժ գույքի ձեռբերման համար հավելյալ ռեսուրսներ ներգրավելու անհրաժեշտությունը զգալիորեն նվազում է: Առաջարկի ևս մեկ առավելությունն այն է, որ, որոշ պայմանների համապատասխանելու դեպքում, պոտենցիալ վարկառուին կարող է առաջարկվել այլ՝ ավելի ցածր տոկոսադրույք:
Բանկում հայտնել են նաև, որ հիփոթեքային վարկավորման շրջանակում՝ ըստ ցանկության, հաճախորդը կարող է ստանալ Visa Classic կամ MasterCard Standard քարտ:
Կոնվերս Բանկից հայտնում են, որ հաճախորդին կառաջարկվի նաև նաև մինչև 500,000 ՀՀ դրամի վարկային սահմանաչափ: Սահմանաչափի ժամկետը չի կարող գերազանցել հիփոթեքային վարկավորման ժամկետը, իսկ տոկոսագումար կհաշվարկվի միայն սահմանաչափի օգտագործված մասի համար:
Մանրամասները՝ https://www.conversebank.am/hy/mortgage/, հեռախոսահամար՝ 010-511211:
Բանկը վերահսկվում է ԿԲ կողմից:
Հարակից հրապարակումներ`
- Կոնվերս բանկն առաջարկում է կարճաժամկետ ֆինանսավորում ՓՄՁ-երին
- Կոնվերս Բանկը կհոգա ապահովագրության ծախսերը ծրագրային վարկավորման շրջանակում
- Կոնվերս Բանկն ու Cityzen-ը հայտարարել են համագործակցության մեկնարկի մասին
- Կոնվերս Բանկի պարտատոմսեր կարելի է ձեռք բերել նաև Մոբայլ հավելվածում
- Apple Pay-ը այսուհետ հասանելի է Կոնվերս Բանկի հաճախորդներին
- Անդրանիկ Գրիգորյանը՝ Կոնվերս Բանկի Գլխավոր գործադիր տնօրեն, Տնօրինության նախագահ
- Կոնվերս Բանկը Առևտրի ֆինանսավորող լավագույն Բանկն է Հայաստանում՝ ըստ Global Finance-ի
- Կոնվերս բանկ. Մի հաջողության պատմություն. Հարդարելով տրամադրությունը
- Կոնվերս Բանկ. Black Friday-ին՝ նաեւ Cash back-ով
- Կոնվերս բանկ. Համակարգի գլխավոր հարստությունը մարդիկ են
- Կոնվերս բանկ. Մի հաջողության պատմություն. Երբ գաղափարը դառնում է իրականություն
- Կոնվերս բանկը ներդրել է բիզնես վարկավորման հերթական նոր պրոդուկտը
- Կոնվերս բանկ. Էներգաարդյունավետ շինանյութ՝ ինչպե՞ս կողմնորոշվել
- Կոնվերս Բանկը դրամային և դոլարային պարտատոմսերի արժեկտրոններ է վճարել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան