Ընդդիմության պայքարի նպատակն է, որ այսօր մեր պետության անունից բանակցողը սեղանի տակից չբանակցի. Հայկ Մամիջանյան
«Մենք խոսել ենք Լեռնային Ղարաբաղի խնդիրների մասին, առաջին հերթին՝ կարգավիճակի, ինքնորշման իրավունքի, բանակցային սեղանին քննարկվող կետերին վերադարձի մասին»,-խորհրդարանում ճեպազրույցի ժամանակ ներկայացնելով Եվրոպական խորհրդարանի արտաքին հարցերով կոմիտեի նախագահի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման արդյունքները՝ հայտնեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայ Մամիջանյան:
Նա ասաց է, որ հանդիպմանն ընդդիմությունը բարձրացել է ԵԱՀԿ Մինսկի խմբի վերագործարկման, նրա ակտիվ աշխատանքի կարևորությունը, նաև անդրադարձ է եղել բռնազավթած տարածքներում հայկական մշակութային ժառանգության պաշտպանության խնդիրներին:
Մամիջանյանի խոսքով՝ հանդիպման երկրորդ մասը նվիրված է եղել ներքաղաքական խնդիրներին, որի ժամանակ բարձրաձայնել են քաղբանտարկյալների, քաղաքացիների նկատմամբ բռնաճնշումների, ոստիկանների անհամարժեք գործողությունների մասին:
«Բարձարցրել ենք ՀՀ ԱԺ լեգիտիմության հարցը, քանի որ բազմաթիվ դեպքեր կան, երբ իշխանությունը ներկայացնողները փորձում են խոչընդոտել ընդդիմության աշխատանքը և այն անում են ամենատարբեր և անհասկանալի գործիքների կիրառմամբ»,-ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորը:
Տեղեկացնելով, որ եվրոպական պատվիրակության անդամները ընդդիմադիրներին հարցրել են, թե իրենք ինչ կանեին, եթե իշխանության ղեկին լինեին՝ Հայկ Մամիջանյանը հայտնեց, որ իրենք պնդել են, որ առաջին հերթին իրավիճակն այս վիճակին չէին հասցնի և ներկայացրել են գործող իշխանությունների բազմաթիվ թերացումները հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացում:
Պատգամավորի խոսքով՝ հանդիպման սկզբում խորհրդարանական ընդդիմությունը շնորհակալություն են հայտնել Եվրոպական խորհրդարանին հայանպաստ 4 փաստաթուղթ ընդունելու համար, որոնց լոբբինգին ՀՀ իշխախնությունները որևէ կերպ չեն մասնակցել:
Հայկ Մամիջանյանի ներկայացմամբ՝ պատվիրակության հետ խոսք չի գնացել Արցախի հարցում նշաձողն իջեցնելու՝ իբր թե հնչաց առաջարկի մասին, բայց հավաստիացրեց, որ Փաշինյանի հետ միջազգային ոչ մի կառույցի ներկայացուցիչ նման առաջարկ չի արել, իսկ Փաշինյանի հիշատակած «միջազգային հանրությունը» Թուրքիան և Ադրբեջանն են:
«Ընդդիմության նպատակն է Հայաստանին վերադարձնել արժանապատվությունը, որպեսզի այսօր մեր պետության անունից բանակցողը սեղանի տակից չբանակցի, այլ՝ լիրավ սեղանի շուրջ նստած: Այն այս իշխանությունների խունտայի պարագայում անհնար է և դրա համար մենք օգտագործելու ենք բոլոր գործիքները՝ մանդատից մինչև փողոցային պայքար»,-պատասխանելով խորհրդարան վերադառնալու մասին Իշխան Սաղաթելյանի հայտարարության մասին հարցին ասաց Մամիջանյանը և հավելեց, որ այդ նպատակին հնարավոր չէ հասնել միայն փողոցով, կամ խորհրդարանով, այլ երկու գործիքների համադրմամբ պետք է այն անել:
Հարակից հրապարակումներ`
- Դեյվիդ Մքալիսթեր. ԵԽ-ն կարևորում է Ադրբեջանի կողմից հայ գերիների վերադարձի ապահովումը և շարունակելու է ջանքերն այդ ուղղությամբ
- Իշխան Սաղաթելյանը Եվրոպական խորհրդարանում հանդիպել է Մարինա Կալյուրանդի և Պեդրո Մարկեսի հետ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին