«Հրապարակ». Դատարանները միացել են Մամիկոն Ասլանյանի դեմ իշխանության հայտարարած պատերազմին
«Հրապարակ» թերթը գրում է.
«Վանաձորի ավագանիում ճգնաժամ առաջացրած իշխանությունները մտադրություն ունեն այդ ճգնաժամը լուծել արտահերթ ընտրություններով։ Ինչպես հայտնի է՝ մոտ երկու ամիս առաջ համայնքի ղեկավարի ԺՊ է նշանակվել Արկադի Փելեշյանը՝ Ական, իսկ ավագանու երկու խմբակցությունները՝ կալանքի տակ գտնվող Մամիկոն Ասլանյանի գլխավորած «Ասլանյան դաշինք»-ն ու «Հայրենիք» կուսակցությունը, բոյկոտում են ավագանու նիստերը, ու քվորում չի ապահովվում, ինչի հետևանքվ հնարավոր չի լինում հաստատել համայնքի բյուջեն, ինչպես նաև մի շարք սուբվենցիոն ծրագրերի հայտերը։
Թվում էր, թե նախօրեին վարչական դատարանը կվերացնի համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով ավագանու նիստեր հրավիրելու արգելքը, և ավագանու նիստ կկայանա, ու 2 խմբակցությունն Ասլանյանին կընտրի համայնքի ղեկավարի պաշտոնում։ Սակայն դատարանները միացել են Ասլանյանի դեմ իշխանության հայտարարած պատերազմին, և նիստը չի կայացել՝ իբրև թե «Ապրելու երկիր» խմբակցության պատշաճ ծանուցված չլինելու հիմքով։
Նիստն էլ անժամկետ հետաձգվել է։ Իշխանությունը, ըստ էության, չեղարկել է ընտրությունների արդյունքները Վանաձորում և ապօրինաբար իշխանություն ձևավորել»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին