«Հրապարակ». Ամառվա վերջը թեժ է լինելու
«Հրապարակ» թերթը գրում է.
«Անցած աշնանը տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններով չավարտվեց ՏԻՄ-երի խոշորացման պրոցեսը։ Այս աշնանն այն շարունակություն է ունենալու։ ՏԻՄ-երում իշխանությունն ամեն գնով գրավելու պատրաստ իշխանություններին ամառային և աշխատանքային բուռն ամիսներ են սպասվում, քանի որ սեպտեմբերի 25-ին ՏԻՄ ընտրություններ են սպասվում Արագածոտնի մարզի Թալին, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ, Լոռու մարզի Ալավերդի, Տաշիր, Սյունիքի մարզի Սիսիան համայնքներում, սակայն սա դեռ ամենը չէ։
Կան այլ տասնյակ համայնքներ, որտեղ լրանում է համայնքի ղեկավարի պաշտոնավարման ժամկետը, և առաջիկայում կառավարությունն այդ համայնքների վերաբերյալ նույնպես, ըստ ամենայնի, ընտրություններ անցկացնելու որոշումներ կկայացնի։ Իսկ դա նշանակում է, որ օգոստոսի կեսերից կսկսվի թեկնածուների առաջադրման փուլը։
Օգոստոսի վերջին, ամենայն հավանականությամբ՝ ամսի 31-ից, նշված մարզերում կմեկնարկի նախընտրական քարոզարշավը։ Ուշագրավ է, սակայն, որ ընդդիմադիր դաշտում այս ընտրություններին մասնակցել-չմասնակցելու վերաբերյալ դեռ հստակություն չկա»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան