Մոսկվայի դատարանը հեռակա կարգով ձերբակալել է ուկրաինացի լրագրողին
Մոսկվայի Բասմանի դատարանը ուրբաթ օրը հեռակա կարգով ձերբակալել է ուկրաինացի լրագրող Դմիտրի Գորդոնին՝ ռուսական բանակի մասին կեղծ տեղեկություններ տարածելու և ծայրահեղական կազմակերպություն ստեղծելու համար։ Այս մասին հայտնում է «Գազետա ռու»-ն։
Դատարանի մամուլի ծառայությունն ընդգծել է, որ հուլիսի 22-ին քննիչի միջնորդությունը բավարարվել է Դմիտրի Գորդոնի նկատմամբ որպես խափանման միջոց երկամսյա ժամկետով կալանավորումը՝ Ռուսաստանի Դաշնություն արտահանձնման կամ Ռուսաստանի տարածքում նրա ձերբակալման պահից սկսած:
Ուկրաինացի լրագրողը մեղադրվում է հանցագործություններ կատարելու մեջ, որոնք նախատեսված են Օրենսգրքի 2-րդ մասի 207.3 հոդվածի «ե» կետով(քաղաքական ատելության հիման վրա Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերի օգտագործման մասին կանխամտածված կեղծ տեղեկատվության հրապարակային տարածում), 2-րդ մաս. 282հոդվածով (ծայրահեղական կազմակերպության գործունեության կազմակերպում) և 354 հոդվածով (ագրեսիվ պատերազմ սանձազերծելու հանրային կոչեր), հայտնել են դատարանի մամուլի ծառայությունից։
Հարակից հրապարակումներ`
- Ռուսաստանի, Ուկրաինայի, Թուրքիայի և ՄԱԿ-ի ներկայացուցիչները համաձայնագրեր ստորագրեցին հացահատիկի արտահանման վերաբերյալ
- Մեծ Բրիտանիան մտադիր է առաջիկա շաբաթներին Ուկրաինային զենքի նոր խմբաքանակ ուղարկել
- Վրաստանը կարող է օլիգարխների դեմ օրենք ընդունել, որը նման կլինի ուկրաինականին
- Զելենսկին ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության ներքին «վերջնաժամկետ» է սահմանել
- Ռուս սակրավորները պայթուցիկ առարկաներից լիովոին մաքրել են Սոս գյուղի տարածքները
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան