Վրաստանի նախագահը խորհրդարանական մեծամասնությանը մեղադրել է Սահմանադրության 78-րդ հոդվածը խախտելու մեջ
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին խորհրդարանական մեծամասնությանը մեղադրել է Սահմանադրության 78-րդ հոդվածը խախտելու մեջ։ Նախագահը խոսել է Եվրոպա կատարած իր այցերի մասին և նշել, որ պաշտոնականի փոխարեն իրեն ստիպել են մասնավոր այց կատարել։
«Ես կատարել եմ Սահմանադրության 78-րդ հոդվածը, որն ինձ պարտավորեցնում է անել ամեն ինչ իմ լիազորությունների սահմաններում։ Արել եմ ամեն ինչ եվրաինտեգրումն առաջ մղելու համար։ Ի դեպ, հենց խորհրդարանական մեծամասնությունն է իր բազմաթիվ ելույթներով խախտում այս հոդվածը»,- ասել է Զուրաբիշվիլին «Առաջին ալիքին» տված հարցազրույցում։
Հարցին, թե կոնկրետ ինչպես են խախտում, Զուրաբիշվիլին պատասխանել է. «Երբ ամեն ինչ անում ես եվրաինտեգրումը կանխելու համար, դա Սահմանադրության խախտում է»։
Նախագահը ասել է՝ չգիտի, թե ինչու խորհրդարանական մեծամասնությունը չի ցանկանում եվրաինտեգրում իրականացնել։
Վրաստանի Սահմանադրության 78-րդ անցումային հոդվածում (եվրոպական և եվրատլանտյան կառույցներին ինտեգրում) կարդում ենք. «Սահմանադրական մարմիններն իրենց լիազորությունների շրջանակում ձեռնարկում են բոլոր միջոցները՝ ապահովելու Վրաստանի ամբողջական ինտեգրումը Եվրամիությանը և Հյուսիսատլանտյան դաշինքին։
aliq.ge-ի հաղորդմամբ, չորս էջանոց հայտարարության մեջ, որը հրապարակել է «Վրացական երազանքի» քաղաքական խորհուրդը մարտի 15-ին՝ խորհրդարանում Սալոմե Զուրաբիշվիլիի ելույթի հաջորդ օրը, ընդգծել է, թե «Վրացական երազանքը» սահմանադրական ինչ խախտումներ է հայտնաբերել նախագահի ելույթում։
Իշխող կուսակցությունը Սալոմե Զուրաբիշվիլիին նախ հիշեցրել է, որ արտաքին քաղաքականության իրականացման հետ կապված պետական գերատեսչություններից ոչ մեկն իրեն ենթակա չէ։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները