Բրիտանացի դերասանուհին պարի ու ապուրի շնորհիվ նիհարել է 76 կիլոգրամով
Բրիտանացի դերասանուհի, հեռուստահաղորդավարուհի Լիզա Ջեյն Ռայլին պատմել է, թե ինչպես է ապուրի և պարի շնորհիվ նիհարել 76 կիլոգրամով: Այս մասին հայտնում է Express-ը։
Նրա խոսքով, չնայած ավելորդ քաշին, նա միշտ երջանիկ է եղել, սակայն որոշել է փոխել կենսակերպը և նիհարել ոչ թե իր հանդեպ ատելության, այլ ինքնազգացողությունը բարելավելու և առողջությունը ամրապնդելու պատճառով։
Ռայլին խոստովանել է, որ անմիջապես հրաժարվել է խիստ դիետաներից, քանի որ դրանք արդյունավետ չի համարում։ Փոխարենը, նա սննդակարգից ամբողջությամբ հանել է հացն ու խմորեղենը, նվազեցրել է չափաբաժինները և դադարել է ուտել երեկոյան 18:30-ից հետո: Որպես փորձ՝ նա հղի ընկերուհիների հետ 9 ամսով հրաժարվել է ալկոհոլից, իսկ այդ ժամկետը լրանալուց հետո հասկացել է, որ այլևս խմելու ցանկություն չի զգում:
Դերասանուհին հավելել է, որ իրեն երբեք չի գրավել մարզասրահը, այդ պատճառով նա ընտրել է այն, ինչ իր սրտով է, և սկսել է պարբերաբար զբաղվել զումբայով: Ժամանակին Ռայլին նույնիսկ պարում էր օրական յոթ ժամ ու միայն ապուր էր ուտում, որպեսզի պարի ժամանակ ծանրություն չզգա։ «Ես նախկինի պես շոկոլադ եմ ուտում, եթե ես դա ցանկանում եմ, և ինձ մեղավոր չեմ զգում»,- ընդգծել է բրիտանուհին։