Ինչպես պաշտպանել երեխաներին շոգից. մանկաբույժի խորհուրդները
Շոգ եղանակը բացասաբար է անդրադառնում ոչ միայն տարեցների, այլև երեխաների վրա, քանի որ նրանց համար ևս հեշտ չէ դիմանալ բարձր ջերմաստիճանին։
«Մուրացան» համալսարանական հիվանդանոցի մանկաբույժ Գոհար Գևորգյանը Panorama.am-ի հետ զրույցում ներկայացրեց, թե ինչ պետք է անեն ծնողները, որ երեխաներն ավելի հեշտ դիմակայեն շոգին։
Խոսելով սննդակարգից, մանկաբույժն ասաց, որ երեխաներին հավասարակշռված, դյուրամարս սնունդ է պետք, որը կպարունակի բավարար չափով ածխաջրեր, սպիտակուցներ, ճարպեր, վիտամիններ։ Գոհար Գևորգյանը նշեց, որ սննդակարգում պետք է լինեն շիլաներ, միս, բանջարեղեն և մրգեր, որոնք պետք է մի քանի րոպե լվանալ հոսող ջրի տակ։
Ըստ մասնագետի, ամռան շոգին երեխաներին անհրաժեշտ է մեծ քանակությամբ հեղուկներ տալ, որպեսզի նրանք չջրազրկվեն։ Չի կարելի տալ քաղցր գազավորված ըմպելիքներ, դրա փոխարեն երեխաները կարող են քիչ քանակությամբ հանքային ջուր խմել։
Շոգին կարևոր է նաև երեխաների համար ճիշտ հագուստ ընտրելը։ Գոհար Գևորգյանի խոսքով՝ հագուստը պետք է լինի թեթև, պատրաստված բնական գործվածքներից։
«Հագուստի ընտրությունը կարևոր է հատկապես մանկահասակ երեխաների համար, քանի որ նրանց մաշկը նուրբ և զգայուն է։ Եթե երեխաները դրսում են, ապա նրանց պետք է հագցնել երկարաթև վերնահագուստ, բամբակյա կտորից տաբատ»,- ասաց մանկաբույժը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան