Ընդդիմադիր պատգամավորների հարցով ԱԺ խորհրդի նիստն այդպես էլ չկայացավ
Հայաստանի Ազգային ժողովի խորհրդի` հուլիսի 22-ի արտահերթ նիստում ժամը 10:30-ին համապատասխան թվով խորհրդի անդամներ չեն գրանցվել: ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը տեղեկացրել է, որ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ և ԱԺ խորհրդի աշխատակարգի 6-րդ մասերի համաձայն, եթե խորհրդի գրանցված անդամների թիվը նիստի իրավազորության համար բավարար չէ, ապա գրանցումը շարունակվում է մինչև անհրաժեշտ թվով խորհրդի անդամների գրանցվելը, բայց ոչ ավելի, քան երկու ժամ:
ԱԺ-ից հայտնում են, որ մինչեւ ժամը 12:30-ը քվորում չի ապահովվել. ԱԺ խորհրդի արտահերթ նիստը համարվել է չկայացած:
Հիշեցնենք, որ նիստի օրակարգում Ազգային ժողովի պատգամավորների լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու մասին հարցն էր:
Ազգային ժողովի խորհուրդը Սահմանադրական դատարան է դիմելու «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորներին պատգամավորներին մանդատից զրկելու հարցով: Ցուցակից բացակայում են պատգամավորներ Թագուհի Թովմասյանի և Իշխան Զաքարյանի անունները:
Նախորդ շաբաթ նախագծի քննարկումը հետաձգվել էր, քանի որ ընդդիմադիր պատգամավորները ներկա չէին. այդ դեպքում «ԱԺ կանոնակարգ» օրենքով սահմանված է, որ քննարկումը հետաձգվում է մեկ շաբաթով: ԱԺ խորհրդի նիստից հետո լրագրողների հետ զրույցում ՔՊ խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը հայտնել էր, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության որոշել է չդիմել ՍԴ՝ ընդդիմադիր պատգամավորներին մանդատից զրկելու վերաբերյալ միջնորդությամբ։ Նա «մի քանի պատճառներից» երկուսն էր նշել։
Հարակից հրապարակումներ`
- ԱԺ խորհրդի արտահերթ նիստը չկայացավ
- ՔՊ-ն ԱԺ խորհրդի արտահերթ նիստ է հրավիրել կրկին ընդդիմադիր պատգամավորներին մանդատներից զրկելու հարցով
- ՔՊ-ն չի դիմի ՍԴ ընդդիմադիրների «հարցով»
- Հուլիսի 14-ին ԱԺ խորհուրդը նիստում կքննարկի ընդդիմադիրներին մանդատներից զրկելու համար ՍԴ դիմելու հարցը
- «Շատ հաճելի». Ալեն Սիմոնյանը՝ ընդդիմադիրներին մանդատից զրկելու գործընթացի մասին
- Ժամանակին էր պետք դնել մանդատները․Ստեփան Դանիելյան
- ԱԺ խորհուրդն ընդդիմադիր պատգամավորներին մանդատից զրկելու հարցով կդիմի ՍԴ
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին