Ռուսաստանի, Ուկրաինայի, Թուրքիայի և ՄԱԿ-ի ներկայացուցիչները համաձայնագրեր ստորագրեցին հացահատիկի արտահանման վերաբերյալ
Ուրբաթ օրը Ստամբուլում Թուրքիայի, Ուկրաինայի, Ռուսաստանի Դաշնության և ՄԱԿ-ի ներկայացուցիչները ստորագրել են Ուկրաինայից Սև ծովով գյուղմթերքների արտահանման հացահատիկային միջանցք ստեղծելու մասին համաձայնագիր։
Ռուսաստանից փաստաթուղթը ստորագրել է պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, Թուրքիայից՝ ռազմական գերատեսչության ղեկավար Հուլուսի Աքարը։ Արարողությունն ուղիղ հեռարձակել է Euronews-ը:
Թուրքիան, Ուկրաինան և ՄԱԿ-ը ստորագրել են համաձայնագրի իրենց մասը։ Կիևից այն ստորագրել է ենթակառուցվածքների նախարար Ալեքսանդր Կուբրակովը։
Հարակից հրապարակումներ`
- ՌԴ ԱԳՆ-ն հորդորել է չքաղաքականացնել հացահատիկի արտահանման հարցը
- Թուրքիայում մեկ շաբաթվա ընթացքում կրկին կհանդիպեն «հացահատիկի խնդրի» շուրջ
- Թուրքիան կառուցողական դեր է ստանձնում Սև ծովում հացահատիկի միջանցքի համար. Չավուշօղլու