Օպերայի և բալետի թատրոն. Ժամանակի շունչը ոչ միայն խաղացանկում, այլ նաև արտաքին տեսքում
Ալ. Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը, պահպանելով թատրոնի 90-ամյա պատմության արտացոլանքը, ձեռնամուխ է եղել իրականացնելու ռեբրենդինգ՝ ավելացնել ժամանակի շունչը ոչ միայն խաղացանկում, այլ նաև արտաքին տեսքում՝ ժամանակակից տարբերանշան, կայք, գույներ։ Այս մասին հայտնում են Օպերայի և բալետի թատրոնից։
Մայր թատրոնի ռեբրենդինգի ներկայացման հանդիսավոր միջոցառումը տեղի կունենա հուլիսի 22-ին՝ ժամը 21:00-ին։ Միջոցառման ընթացքում կկայանա նոր տարբերանշանի հանդիսավոր բացումը, հյուրերին կներկայացվի նոր կայքի դիզայնը: