Նա նույնիսկ չափազանց առողջ է. ԱՄՆ Հետախուզության տնօրենը՝ Պուտինի առողջության մասին
ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) տնօրեն Ուիլյամ Բըրնսի խոսքով՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի առողջական խնդիրների մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը: Centralasia.media-ի փոխանցմամբ, Բըրնսը նշել է, որ ռուս քաղաքական գործիչը «չափազանց առողջ» է, իսկ ԿՀՎ-ն դեռ չի կարող հակառակն ապացուցել:
«Նախագահ Պուտինի առողջական վիճակի մասին շատ ասեկոսեներ կան, և որքանով մենք կարող ենք ասել, նա նույնիսկ չափազանց առողջ է… համարեք սա ոչ ֆորմալ հետախուզական գնահատական», - ասել է ԿՀՎ տնօրենը Ասպենի անվտանգության ֆորումի ժամանակ տված հարցազրույցում:
Վլադիմիր Պուտինի հիվանդության կամ առողջության վատթարացման մասին նախկինում չհաստատված տեղեկությունները հերքվել են նաև ռուս պաշտոնյաների կողմից: Մայիսի 29-ին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ասել է, որ «ողջամիտ մարդիկ» չեն կարող Պուտինի մոտ հիվանդության նշաններ տեսնել։