Ծերունի մորթողները ինչու պիտի հովիվ ու անասուն գողանան որ
Վերջապես հասարակական բանակները խառնվեցին։ Երեկվա հրապարակումից ու Արագածոտնի մարզպետարանի հերքումից հետո, թե՝ «...հայտնում ենք, որ լուրը բացարձակապես չի համապատասխանում իրականությանը։ Արագածավան ոչ մի թուրք չի մտել, ոչ մի հովիվ գերի չէ»... , հանրությունը դարձավ մի ընդհանուր ու նոր կերպ բաժանվեց, ոչ՝ նիկոլականներ և հականիկոլներ։
Ըստ մարզպետարանի, վերապատմած՝ հովիվները անցել են չեզոք գոտի, որը վերահսկում են ոչ թե հայ սահմանապահները, այլ՝ ռուսները, սրանք էլ դարպասները փակել են, հովիվները մնացել են չեզոք գոտում, մինչև բացել են, հովիվներին ներս թողել խորը Հայրենիք։
Իսկ արձագանքները այսպիսին էին մոտավորապես.
1. Ինչ օրի հասանք, թուրքերը արդեն Արագածոտն հասան
2.Չեք ամաչում, ինչեր եք գրում, ոնց կարող է թուրքը մտնել ու հովիվ գողանալ։
Անեկդոտ է հիշեցնում. Մի բիձա փողոցում ոտքերը տարօրինակ քստքստացնելով քայլում է, հետևից երկու ուսանող քննարկում են՝ մեկն ասում է ռևամիզմ է, մյուսն ասում է արթրիտ է... Գրազ են գալիս, մոտենում են բիձուն, թե.
-Խնդրում ենք, ասեք, ով է ճիշտ. Ես ասում եմ ռևմատիզմ ունեք, ընկերս թե՝ արթրիտ։
- Դու էլ ես սխալ, տղա ջան, դու էլ. Փորս ցավում էր, չհասցրեցի...։
Այն, որ թուրքերը կարող էին մտնել ՀՀ՝ այո, մտել են արդեն ու լավ էլ, իշխանական նվնվոցի տակ, խորացել են սահմանից ներս. Այն որ կարող են մարդ առևանգել՝ այո, արդեն արել են, այն որ կարող են անասուն գողանալ՝ այո, եղել է...։ Ինչու չհավատալ որ։
Նայեք Սյունիքն ինչ օրի են գցել. Կապանում ադրբեջանական դրոշը քաղաքի օդանավակայանում խփած է, իրենք էլ «ռուս խաղաղապահների» հետ մտնում են սուպերմարկետներ, բան-ման են գնում։
«Բայց ինչ անենք»,- ասում են բնակիչները։
Հա էլի, ՈՉ ՄԻ ԲԱՆ։
Այնպես որ՝ ինչու չհավատալ որ եղածը էլի է կրկնվել։ Որտեղից ապահովություն, վստահություն ու հավատ, որ՝ չհավատանք։ Որ տրամաբանությամբ։ Ա՞յս. «Ծերունի մորթողները ինչու պիտի հովիվ ու անասուն գողանան որ»։
ՕԿ
Անահիտ Ոսկանյան
Հ.Գ. Լուսանկարում՝ ադրբեջանցիները գնդակահարում են խաղաղ բնակիչներին այս Պատերազմի ժամանակ։ Գերի մորթելու կադրերը՝ փնտրեք ադրբեջանցիների տիկտոկերում, եթե մոռացել եք։
Հարակից հրապարակումներ`
- Արագածավան ոչ մի թուրք չի մտել, ոչ մի հովիվ գերի չէ. Արագածոտնի մարզպետարան
- Չավուշօղլու. Թուրքիան Հայաստանից կոնկրետ քայլեր է ակնկալում հարաբերությունների կարգավորման ուղղությամբ
- Սրանք ոչ թե հայ-թուրքական, այլ Հայաստանի երկրորդ կապիտուլյացիայի շուրջ բանակցություններ են. Վարուժան Գեղամյան
- Ադրբեջանը լացում է և ուզում է Երևանի Կոնդը
- Թշնամին կրակ է բացել Խաչիկի հատվածում տեղակայված հայկական դիրքերի, գյուղ տանող ճանապարհի ուղղությամբ
- Ու որն է թուրք Սերդար Քըլըչի և Ռուբեն Ռուբինյանի 4-րդ հանդիպումից ծնված «երրորդ երկիրը»
- Գյումրիում ՌԴ հյուպատոսության դիմաց գերիների հարազատները բողոքի ակցիա են իրականացնում
- Տաթև Սողոյանին և նրա եղբորն ոտիկաններն առևանգել են, որովհետև նրանք բարձրաձայնել են իրենց գերեվարված քեռու և մյուս գերիների խնդիրը
- «Պասպըրտ վարի՞, ազըռբեջանի վիզա վարի՞, յոխ»․ Էդգար Ղազարյանը՝ Նիկոլի գործողությունների մասին
- Ադրբեջանը կրակել է Խնապատ, Փառուխ գյուղերի ուղղությամբ. Արցախի ոստիկանություն
- Կրակե՛ք
- Նաիրա Զոհրաբյան. Պարոն նախարար՝ դե՛ կրակեք
- Կութում ադրբեջանցիները գողացել են 80-ից ավելի եղջերավոր կենդանի, իսկ 4-ին կրակահերթով սպանել են. ՄԻՊ
- Արցախում ադրբեջանցիները գնդացիրից կրակ են բացել իրենց հողում աշխատող հայերի վրա
- Ադրբեջանցիները գերի են վերցրել Վազգենաշեն համայնքի ղեկավարին ու նրա որդուն, ապա՝ ազատ արձակել