Եթե ընդդիմությունը սեպտեմբերին գնա խորհրդարան, ապա՝ միայն իր օրակարգով․ Իշխան Սաղաթելյան
«Եթե ընդդիմությունը սեպտեմբերին գնա խորհրդարան, ապա՝ միայն իր օրակարգով: Այս հարցում դիրքորոշման փոփոխություն չկա»,- «Երկիր Մեդիա»-ին հայտնել է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։
Ըստ նրա, իշխանական պատգամավորների օրակարգը ընդհանրապես չի սպասարկում հայ ժողովրդի շահը, իսկ ընդդիմության բոլոր նախաձեռնությունները բոյկոտվել են։
«Երկրում կա խորհրդարանական ճգնաժամ, քաղաքական ճգնաժամ, և եթե հերթական ապօրինի ու հակասահմանադրական ճանապարհով փորձեն ընդդիմությանը զրկել մանդատներից, երկրում կլինի նաև լիարժեք սահմանադրական ճգնաժամ»,- ասել է Սաղաթելյանը՝ ընդգծելով նաև, որ ընդդիմության հետ շանտաժի լեզվով չեն կարող խոսել, իրենք ուսանող չեն, որ բացակայությունների պատճառով կարողանան հեռացնել։
Նա խորհրդարանական աշխատանքների բոյկոտն արդարացված է համարում․ «Շարժման շնորհիվ է, որ Արցախի հարցում իշխանության հռետորաբանությունը փոխվել է, բայց սա դեռ ձեռքբերում չէ: Ներկայումս «Դիմադրություն» շարժումը կազմակերպական աշխատանքների փուլում է, իսկ սեպտեմբերից պայքարը նոր շունչ ու ոգի է ստանալու։
Հարակից հրապարակումներ`
- Կարմիր թելի նման անցնում էր հայտնի գիծը՝ օր առաջ ազատվել այս իշխանությունից, ձեռնամուխ լինել հայրենիքի վերաշինմանը. Սաղաթելյան
- Հուլիսի 21-ի հանրահավաքը տեղափոխում է հուլիսի 29-ին. Սաղաթելյան
- Երևանի քաղաքապետը դատի է տվել Իշխան Սաղաթելյանին
- Հիմա մշակում ենք Չեղարկման հռչակագիր. Իշխան Սաղաթելյան
- Թուրքիայի պահանջն է՝ չեզոքացնել, մեկուսացել բոլոր այն հայերին, ովքեր պայքարում են Հայաստանի, Արցախի համար. Սաղաթելյան
- Վստահ եղեք՝ մեր ընտրողների ցանկությունը նա չի, որ գնանք խորհրդարան և զբաղվենք երկրորդական հարցերով. Իշխան Սաղաթելյան