Իսպանիայում և Պորտուգալիայում շոգի պատճառով ավելի քան 1700 մարդ է մահացել
Պորտուգալիայում և Իսպանիայում շոգերի հետևանքով մահացել է առնվազն 1700 մարդ: Ինչպես գրում է «ՌԻԱ նովոստի»-ն, ուրբաթ օրը այդ մասին տեղեկացրել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) եվրոպական բյուրոյի ղեկավար Հանս Կլյուգեն գործակալության կայքում տեղադրված հայտարարության մեջ։
«Այս տարի ընթացիկ շոգի ժամանակ միայն Իսպանիայում և Պորտուգալիայում մենք արդեն ականատես ենք եղել ավելի քան 1700 անհարկի մահվան»,-ասվում է փաստաթղթում։
Ինչպես նշել է Կլյուգը, նա մտահոգված է, որ անտառային հրդեհներն այժմ բռնկվում են նույնիսկ շատ հյուսիսում՝ Սկանդինավիայում, այս շաբաթ Լոնդոնում հրդեհները ոչնչացրել են 41 տուն։
Վերջերս անոմալ շոգ եղանակ է սահմանվել եվրոպական մի շարք երկրներում։ Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության (WMO) ներկայացուցիչ Ռոբերտ Ստեֆանսկին ասել է, որ Եվրոպայում օդի անոմալ բարձր ջերմաստիճանը կշարունակվի մինչև հաջորդ շաբաթվա կեսերը։
Հարակից հրապարակումներ`
- Եվրոպայում «կարմիր» շոգի պատճառով մահերը շարունակվելու են
- Անոմալ շոգը կխանգարի Եվրոպային վերականգնել գազի պաշարները ձմռան նախաշեմին
- Շոգը Ֆրանսիայում ջերմաստիճանի ռեկորդներ է սահմանում
- Իսպանիայում հինգ օրվա ընթացքում անոմալ շոգից մահացել է 237 մարդ
- Ինչպես դիմակայել շոգին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան