ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահը կժամանի Հայաստան
Հուլիսի 26-29-ը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահ Աբդուլլա Շահիդի գլխավորած պատվիրակության աշխատանքային այցով կլինի Հայաստանում։ Այս մասին տեղեկանում ենք Նիկոլ Փաշինյանի որոշումից, ըստ որի արտաքին գործերի նախարարին և ԱԳՆ պետական արարողակարգի ծառայության պետին հանձնարարվել է նախապատրաստել այցելության ծրագիրը, ապահովել հյուրերի՝ Հայաստանի Հանրապետությունում գտնվելու ընթացքում միջոցառումների իրականացումը՝ համաձայն պետական արարողակարգի։
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա