Ռուսաստանի կառավարությունն ընդլայնել է ոչ բարեկամ երկրների ցանկը
Կառավարությունն ընդլայնել է Ռուսաստանի նկատմամբ ոչ բարեկամ երկրների ցանկը։ Ռիա նովոստիի աղորդմամբ, այս մասին հայտնում է ՌԴ կառավարության մամուլի ծառայությունը։
Ցուցակը համալրել են Հունաստանը, Դանիան, Սլովենիան, Խորվաթիան և Սլովակիան։
Նշվում է, որ ցուցակը վերջնական չէ և կարող է ընդլայնվել։
Ավելի վաց այդ ցուցակում էին ընդգրկվել՝ Ավստրալիա, Մեծ Բրիտանիա, ԵՄ երկրներ, Իսլանդիա, Կանադա, Լիխտենշտեյն, Մոնակո, Նոր Զելանդիա, Նորվեգիա, Կորեա, Սան Մարինո, Սինգապուր, ԱՄՆ, Թայվան, Ուկրաինա, Մոնտենեգրո, Շվեյցարիա, Ճապոնիա:
Հարակից հրապարակումներ`
- ՌԴ կառավարությունը հաստատել է Ռուսաստանի նկատմամբ ոչ բարեկամական երկրների ցանկը
- Ռուսաստանը շուտով կներկայացնի ոչ բարեկամական երկրների ցանկը. Լավրով
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան