ԱՀԿ-ն քննարկել է կապիկի ծաղիկի պատճառով գլոբալ արտակարգ իրավիճակ մտցնելու հարցը
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) քննարկել է կապիկի ծաղիկի պատճառով միջազգային արտակարգ իրավիճակ հայտարարելու անհրաժեշտությունը։ 360tv.ru-ն գրում է, որ հանդիպման մասնակիցներն իրենց մտահոգությունն են հայտնել պատվաստանյութի սահմանափակ պաշարների վերաբերյալ։
ԱՀԿ-ի գլխավոր տնօրեն Թեդրոս Գեբրեյեսուսը հուլիսի 20-ին հայտնել է, որ 14 000 մարդ վարակվել է կապիկի ծաղիկով։ Դեպքեր են գրանցվել 70 երկրներում։ «Իզվեստիա»-ն գրում է, որ հաջորդ օրը ԱՀԿ-ն արտակարգ իրավիճակների կոմիտեի արտակարգ նիստ է անցկացրել։
Մասնագետները մտահոգություն են հայտնել կապիկի ծաղիկի դեմ պատվաստանյութի բավականին սահմանափակ պաշարների կապակցությամբ։ Կոմիտեն ավելի վաղ հորդորել էր ԱՀԿ ղեկավարին հիվանդության ակտիվ տարածման դեպքում արտակարգ դրություն հայտարարել։ Միաժամանակ, Գեբրեյեսուսը նշել է, որ նման միջոցի պետք է դիմել միայն «բազմաթիվ գործոնները դիտարկելուց» հետո։
Հարակից հրապարակումներ`
- Աշխարհում կապիկի ծաղիկով վարակվածների թիվը հասել է 14 հազարի
- Ռուսաստանում կապիկի ծաղիկի առաջին դեպքն է գրանցվել
- Կապիկի ծաղիկով սկսել են վարակվել նաև երեխաները
- Թուրքիայում հաստատվել է կապիկի ծաղիկի առաջին դեպքը
- ԱՀԿ-ն հայտնում է 50 երկրներում կապիկի ծաղիկի ավելի քան 3400 դեպքի մասին
- Համալեյի կենտրոնում պատմել են՝ որտեղից է հայտնվել կապիկի ծաղիկը
- Կապիկի ծաղիկը ուզում են դարձնել համավարակ
- Մեծ Բրիտանիայում մեկ շաբաթվա ընթացքում կապիկի ծաղիկով վարակվելու դեպքերի թիվն աճել է 27%-ով