Դատարանը հրատապ կարգով կքննի քաղբանտարկյալ Միկա Բադալյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը. Վանեցյան
«Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը գրում է.
«Այսօր, ժամը 22:00-ին դատարանը հրատապ կարգով կքննի քաղբանտարկյալ Միկա Բադալյանի խափանման միջոցը փոխելու պաշտպանների միջնորդությունը:
Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին»։
Հիշեցնենք, որ Ազատագրում շարժման ղեկավար Մ.Բադալյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 259-րդ հոդվածով՝ նախապատրաստվող ահաբեկչության մասին սուտ հաղորդում տալը։ Մ. Բադալյանի պաշտանները հայտարարել էին, որ այսօր նրա առողջական վիճակը կտրուկ վատթարացել էր՝ ներքին արունահոսություն, նախաինսուլտային վիճակ, նրան տեղափոխել էին Հանրապետական հիվանդանոց: Պաշտպանության կողմը միջնորդություն էր ներկայացրել Միքայել Բադալյանին կալանքից անհապաղ ազատ արձակելու վերաբերյալ, առաջարկել էին դատարանին վերջինիս կալանքը փոխարինել գրավով՝ 5 մլն ՀՀ դրամի չափով։
Հարակից հրապարակումներ`
- «Առողջություն քաղբանտարկյալ Միկա Բադալյանին». Արթուր Վանեցյան
- Միքայել Բադալյանի մոտ նախաինսուլտային վիճակ է. Պաշտպաններ
- «Քաղբանտարկյալ Միկա Բադալյանը տեղափոխվել է քաղաքացիական հիվանդանոց». Արսեն Բաբայան
- Փաստաբաններ. Միքայել Բադալյանի նկատմամբ հարուցված քրեական հետապանդումն արդարացմամբ պետք է դադարեցվի
- Միքայել Բադալյանը կմնա կալանքի տակ