«Քաղբանտարկյալ Միկա Բադալյանը տեղափոխվել է քաղաքացիական հիվանդանոց». Արսեն Բաբայան
«Ազատագրում շարժման ղեկավար, քաղբանտարկյալ Միկա Բադալյանը տեղափոխվել է քաղաքացիական հիվանդանոց»,-այս մասին հայտնում է «Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Բաբայանը։
Հիշեցնենք, որ Բադալյանը բերման է ենթարկվել Երևանի Ազատության հրապարակից ապրիլի 22-ին։
Ավելի վաղ Միքայել Բադալյանի պաշտպաններ Էրիկ Ալեքսանյանն ու Ժիրայր Ղարագյոզյանը տարածել էին հայտարարություն, որտեղ ասված էր. «Հայտնի է, որ Միքայել Բադալյանը որպես պրոռուսական քաղաքական գործիչ մշտապես իր գործունեության ժամանակ ջանքեր է գործադրել որպեսզի հասարակական տրամադրությունները հայ-ռուսական հարաբերությունների վրա բացասական ազդեցություն չունենան, այլ հակառակը՝ էլ ավելի ամրապնդվի դարերով ձևավորված բարեկամական պետությունների միջև փոխադարձ ժերմ փոխհարաբերությունները, սակայն պետք է փատսել, որ նրա կալանավորելը վկայում է այն մասին, որ ՀՀ իշխանությունները շեղվել են շիշտ ճանապարհից և արդեն մեջքից են հարվածում դաշնակից պետությանը։
Միքայել Բադալյանի նկատմամբ իրականացվող հետապնդումը բացառապես քաղաքական է, որն ուղղված է վերջինիս լռեցնելու և նրա կողմից պրոռուսական ակցիաներ կատարելը դադարեցնելու համար»։
Հարակից հրապարակումներ`
- Փաստաբաններ. Միքայել Բադալյանի նկատմամբ հարուցված քրեական հետապանդումն արդարացմամբ պետք է դադարեցվի
- Միքայել Բադալյանը կմնա կալանքի տակ
- Պաշտպաններ. Միքայել Բադալյանի նկատմամբ իրականացվող հետապնդումը բացառապես քաղաքական է
- Միքայել Բադալյանը մեկ ամսով կալանավորվել է
- Այս գործը ամբողջությամբ շինծու է․ Արթուր Վանեցյանը՝ Միքայել Բադալյանին կալանավորելու որոշման մասին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան