Երևի դինոզավրներին էլ «Հայրենիք» կուսակցությո՞ւնը, կամ Արթուր Վանեցյա՞նն է սպանել. Արսեն Նիկողոսյան
«Արմեն Գրիգորյանը չմահացավ դատարանի դահլիճում, նրան սպանեցին և այն այս դավաճան իշխանությունների ձեռքի գործն էր, քանի որ Արմենն ավելի շատ էր սիրում իր հայրենիքը, քան այս իշխանությունները»,-«Հայելի» մամուլի ակումբում ասաց «Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Նիկողոսյանը:
Հայտարարելով, որ պրոդյուսերին սպանել են իր քաղաքական հայացքների համար՝ բանախոսը կարծիք հայտնեց, թե նույն ճակատագիրն է սպասելու բոլոր հայրենասերներին:
«Նիկոլները երկիրը սիրելու փոխարեն, իրենց ստամոքսներն ու դրամապանակներն են սիրում»,-ասաց Արսեն Նիկողոսյանը և կրկնեց, որ Արմեն Գրիգորյանին սպանել է իր մեծ հայրենասիրությունը, մեծ ազգը և դավաճան Նիկոլը:
Նա նկատեց, որ Գրիգորյանի կենդանության օրոք և մահանալուց հետո, վիրավորանքներ են հնչում նրա հասցեին, որը իշխանությունների կողմից ատելությունը Հայաստան բերելու հետևանք է:
«Փողոցում հարցազրույց են վերցնում Սևանա լճի կանաչելու վերաբերյալ, քաղաքացիներն ասում են՝ դրա մեղավորը Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանն են: Երևի դինոզավրներին էլ «Հայրենիք» կուսակցությո՞ւնը, կամ Արթուր Վանեցյա՞նն է սպանել, ինչի հետևանքով նրանք վերացել են Երկրագնդի վրայից»,-ասաց բանախոսը:
Արսեն Նիկողոսյանն այդ ամենի մեղավոր համարեց նաև ընդդիմությանը, քանի որ երբ նրանցից պահանջում էին գործողություններ՝ իրենց քայլեցնում էին, հետո ուղարկում տուն:
Նրա կարծիքով՝ եթե ընդդիմությունը մեկ օրգանիզմի նման չի գործում, ուրեմն այն չկա ու եթե Հայաստանում ընդդիմություն լիներ, ապա այսօր կբռներ Իրանի ձեռքը:
«Ընդդիմությունը փոխանակ Նիկոլին քննադատի, «Հայրենիք» կուսակցությանը, Արթուր Վանեցյանին է քննադատում: Ընկե՛ր ջան, տղա՛ ջան, Արթուր Վանեցյանն անհասանելի մարդ չէ, հասանելի է, եթե բան ունես իրեն ասելու, եկեք ասեք՝ երկու ամիս օպերայի հրապարակում կանգնած էր: Եթե այդքան տղա չեք, եկել եք տեսախցիկների դեմ սիրունանում եք, որ ի՞նչ: Երբ ընդդիմությանը քննադատող բան եմ ասում, նկարս սկրին են անում և ներքևը գրում, թե այս մադը պառակտում է ընդդիմությանը: Ի դեպ՝ վերջինը «Հայաստան» խմբակցության պատգամավորն է արել»,-ասաց Արսեն Նիկողոսյանը՝ շեշտելով, որ նման ձևով արձաքանքել էին իր այն խոսքին, որ քայլելու փոխարեն պետք է գործողություն արվեր:
Ըստ նրա՝ այդ ամենի մեղավորն, այն ֆեյքերն են, որոնց ոչ միայն իշխանական թևն է օգտագործում, այլ նաև ընդդիմությունը:
Հարակից հրապարակումներ`
- Բոլոր քաղբանտարկյալները անհապաղ պետք է ազատ արձակվեն. Արթուր Վանեցյան
- Արմեն Գրիգորյանի մահը, իսկ ավելի ճիշտ սպանությունը այն ապօրինի ժամանակի վկայությունն է, որում մենք ապրում ենք. Վանեցյան
- Արթուր Վանեցյանը շնորհավորում է պատգամավորներ Հայկ Մամիջանյանին և Տիգրան Աբրահամյանին
- Վանեցյանի փոխարեն ԱԺ գնացող Մարտուն Գրիգորյանը դիմել է շիրակցիներին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան