Արցախի ԱԻՊԾ սակրավորները Ասկերանում չպայթած զինամթերք են հայտնաբերել
Այսօր՝ ժամը 11:09-ին, Ասկերանի շրջանային ԱԻ բաժնի ահազանգման կենտրոնում, տեղեկություն է ստացվել, որ Ասկերան քաղաքի Կակադու կոչվող տեղանքում հայտնաբերվել է զինամթերք: Այդ մասին ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայության հաղորդագրությունը ներկայացրել է «Արցախպրեսը»:
Հաղորդագրության մեջ ասվում է. «Ժամը 11:12-ին Ասկերանի շրջանային ԱԻ բաժնի սակրավորական խումբը մեկնել է կանչի վայր և հայտնաբերել մեկ միավոր նռնականետի նռնակ: Հայտնաբերված զինամթերքը պահեստավորվել է` հետագա ոչնչացման համար:
Նույն օրը՝ ժամը 13:58-ին, ԱԻ պետական ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոնում, ահազանգ է ստացվել, որ Հայկազով կոչվող տեղանքում հայտնաբերվել է զինամթերք:
Ժամը 14:02-ին ծառայության փրկարար ուժերի վարչության սակրավորական խումբը մեկնել է կանչի վայր և հայտնաբերել մեկ միավոր БМ-21 տիպի զինամթերք:
Հայտնաբերված զինամթերքը տեղափոխվել է անվտանգ տարածք` հետագա ոչնչացման համար»:
Հարակից հրապարակումներ`
- Նոյեմբերի 23-ից հետո Արցախում ռուս սակրավորները հայտնաբերել և ոչնչացրել են 26,033 պայթուցիկ առարկա
- Արցախում սակրավորները պայթյուններ են նախատեսում բոլոր շրջաններում
- Ռուս սակրավորները պայթուցիկներից ամբողջությամբ մաքրում են Մարտունու շրջանի բնակավայրերը և դաշտերը
- Ռուս սակրավորները վնասազերծել են Մարտունու շրջամնում հայտանաբերված ականները և տարբեր տրամաչափի հրետանային արկերը