Հերթական անգամ փաստվեց՝ Նիկոլը, Ալիևն ու Էդողանը Մուրադ Փափազյանին հռչակել են persona non grata. Գեղամ Մանուկյան
ՀՅԴ Բյուրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանը հուլիսի 14-ին հայտարարել էր, որ իրեն արգելվել է մտնել Հայաստան. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանով՝ Հայաստանում հայտարարվել եմ անցանկալի անձ։ Ոստիկանությունն ինձ ուղեկցել է դեպի վերադարձի օդանավ, երբ նոր էի հասել Երևան, որտեղ իմ մուտքը կասեցվեց և անձնագիրս առգրավվեց»։
Հուլիսի 14-ից հետո պաշտոնական որևէ պարզաբանում չի եղել, թե ինչո՞ւ է արգելվել ՀՅԴ-ական գործչի մուտքը Հայաստանը։
Այսօր «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան՝ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից պարզաբանել են. «Ձեր կողմից նշված անձի մուտքը Հայաստանի Հանրապետություն արգելվել է՝ հիմք ընդունելով «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի «գ» և «զ» կետերը:
Տվյալ անձը հանդիսանում է նախորդ տարվա հունիսի 1-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպանության մոտ վարչապետի գլխավորած կառավարական պատվիրակության՝ ՀՀ պետական դրոշակիր ավտոշարասյան դեմ հարձակում կազմակերպած անձանցից մեկը: Ավտոշարասյան ուղղությամբ նետվել են տարբեր իրեր, առարկաներ: Վարչապետի ՀՀ պետական դրոշակիր ավտոմեքենան ենթարկվել է հարձակման և ստեղծված իրավիճակը հաղթահարվել է միայն ֆրանսիական ոստիկանության և անվտանգության ուժերի ջանքերի արդյունքում:…
Ընդ որում, Հայաստանի Հանրապետությունը որեւէ վերապահում չունի խաղաղ ակցիաների որեւէ մասնակցի նկատմամբ: Իսկ հարձակումների կազմակերպիչների եւ մասնակիցների մուտքը Հայաստանի Հանրապետություն՝ օրենքով սահմանված կարգով արգելվել է»։
«Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածը սահմանում է այն հիմքերը, որոնք թույլ են տալիս մերժել օտարերկրացուն մուտքի վիզայի տրամադրումը (ժամկետի երկարաձգումը), ուժը կորցրած ճանաչել տրամադրված մուտքի վիզան կամ արգելել մուտքը Հայաստանի Հանրապետություն:
Panorama.am-ի հետ զրույցում ՀՅԴ ԳՄ անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն այս պարզաբանումը որակեց խայտառակ. «Ավելի խայտառակ պարզաբանում դժվար էր պատկերացնել, որ Հայաստանի իշխանությունը կարող է սփյուռքի հասարակական գործչի կամ հայ քաղաքացու մասին երբևէ հնչեցնել։
Հերթական անգամ փաստվեց՝ այս իշխանության քինախնդրությունը, քաղաքական այլակարծության մերժումը և Հայաստանի բոլոր օրենքների, մեր համահայկական միասնականության ստորադասումն ուղղակի փողոցային ինքնապաշտպանության է հասցվել»։
Ինչ վերաբերում է նրան, որ Մուրադ Փափազյանը «ՀՀ պետական դրոշակիր ավտոշարասյան դեմ հարձակում կազմակերպած անձանցից մեկն է», Գեղամ Մանուկյանն ասաց. «Այս իշխանությունն ուղղակի այնքան անխելք է, որ նույնիսկ չի էլ հասկանում կառույցների լիազորությունները, իրավունքները, պարտականությունները, որ պատկերացնի՝ ինչը ինչից հետո է»։
«Մուրադ Փափազյանը միշտ, իր ողջ գիտակից կյանքում հանդես է եկել հայ ժողովրդի շահերի պաշտպանությամբ, դրա համար պետք է եղել՝ թուրքերի դեմ էլ է պայքար մղել, պետք է եղել ցանկացածի, նույն Ֆրանսիայի իշխանությունների դեմ է պայքար մղել, պետք է եղել՝ անգամ Հայաստանի իշխանությունների ներկայացուցիչների դեմ էլ է պայքար մղել, բայց որևէ մեկի մտքով մինչև հիմա չէր անցել, որ Մուրադ Փափազյանի մուտքն արգելեն Հայաստան, քանի որ քաղաքական հայացքներն այլ են և իր պայքարը նրանց դուրը չի գալիս։
Հերթական անգամ փաստվեց՝ Հայաստանը, Թուրքիան և Ադրբեջանը Մուրադ Փափազյանին հռչակել են persona non grata, ավելի ճիշտ՝ Նիկոլը, Ալիևն ու Էդողանը Մուրադ Փափազյանին հռչակել են persona non grata»,- ասաց Գեղամ Մանուկյանը։
Նա հիշեցրեց 2010 թվականը, երբ այդ ժամանակվա նախագահ Սերժ Սարգսյանը ֆուտբոլային դիվանագիտության շրջանակում այցելել էր Ֆրանսիա. «Փարիզում՝ Կոմիտասի արձանի դեմը, Մուրադն անհավատալի ցույց էր անում, ոստիկանության հետ բախումներ, Սերժ Սարգսյանն էլ կանգնած, բայց այդ իշխանության մտքով նույնիսկ չի անցել Մուրադի մուտքն արգելել»։
Հարակից հրապարակումներ`
- Աննա Հակոբյանին չդիմավորելը իշխանությունները քաղաքական ակտ չորակեցին՝ անձնական
- Ղազինյան. Մուրադ Փափազյանը Հայաստանում անցանկալի անձ է ճանաչվել Ալիևի ու Էրդողանի պահանջով
- Իշխանյան. Փաշինյանն ընդունեց ադրբեջանցիներին, իսկ Փափազյանի մուտքն արգելվեց
- Ինչո՞ւ Մուրադ Փափազյանին չթույլատրեցին մուտք գործել Հայրենիք. Գեղամ Մանուկյան
- Թաթոյան. Հայաստանի իշխանությունները պարտավոր են պատշաճ պարզաբանումներ ներկայացնել պարոն Փափազյանին
- Գևորգ Դանիելյան. Նկատել եմ ճիշտ հակառակը՝ Փափազյանը սրբորեն պաշտպանում է պետական խորհրդանիշերը
- ՀՅԴ Բյուրո. Թուրքիայում և Ադրբեջանում անցանկալի անձ հայտարարված Մուրադ Փափազյանը հիմա արդեն անցանկալի անձ է փաշինյանական իշխանությունների համար
- Երեկ ինձ արգելվել է մուտք գործել Հայաստան, Փաշինյանի հրամանով՝ համարվում եմ անցանկալի անձ․ Մուրադ Փափազյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան