Քննարկվել են 2023թ Երևանում ծանրամարտի Եվրոպայի առաջնության նախապատրաստական աշխատանքները
Մայրաքաղաքի Օլիմպավանում այսօր տեղի ունեցավ Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի ընդլայնված նիստ: Կազմակերպության նախագահ Հրաչյա Ռոստոմյանը հրավիրել էր նաև մարզաձևի մի շարք մասնագետների: Լուրը հայտնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն:
Մարզական տարվա կիսամյակի արդյունքների մասին հաշվետվությամբ հանդես եկան տարիքային տարբեր խմբերի հավաքականների մարզիչները: Երվանդ Կիրակոսյանը / պատանեկան հավաքական /, Մելիք Ղուկասյանը / երիտասարդական/, Արտաշես Ներսիսյանը / կանանց / և Փաշիկ Ալավերդյանը / ազգային հավաքական / ներկայացրեցին անցկացրած ուսումնամարզական հավաքների, մրցումների, մրցուղերթների ընթացքը և արդյունքները: Լուրջ խնդիրներ չկան, բայց մտահոգող հարցեր, այնուամենայնիվ, կան, որոնք բարդ չեն և լուծելի են:
Թերևս բոլորի ուշադրությունը սևեռված է հայոց մայրաքաղաքում հաջորդ մրցաշրջանում անցկացվելիք ծանրամարտի Եվրոպայի առաջնության նախապատրաստական աշխատանքների վրա, մի մրցաշար, որը նաև օլիմպիական վարկանիշային է: Նպատակը մեկն է. հաջողությամբ կազմակերպել - անցկացնել պաշտոնական այդ ստուգատեսը և նպաստել մեր ծանրորդների ելույթներին:
Արդյունավետ գործընթաց կազմակերպելու համար պետք առավել բռունցքվեն երկաթախաղի մեր մասնագետները, մարզիկները, մյուս պատասխանատուները և այլոք:
Ընդհանրապես վերլուծվեց, ծանրութեթև արվեց, ծավալուն խոսք ու զրույց գնաց հետագա անելիքների, բարձրացված տասնյակ հարցերի շուրջ:
Նիստն ընթացավ գործնական, առողջ մթնոլորտում: Հաճելի էր և այն, որ գործընկերները միմյանց լսում, գնահատում էին: Ֆեդերացիայի նախագահ Հրաչյա Ռոստոմյանի հորդորով քննարկվող հարցերի շուրջ կարծիք հայտնեցին գրեթե բոլոր ներկաները, հաստատելով միասնության ու համերաշխության արժեքը: Ահա թե ինչն է ընկած Հայաստանի ծանրամարտի մերօրյա հաջողությունների հիմքում:
Մրցաշրջանի դեռևս կեսն է ավարտվել, իսկ մեր ծանրորդները միջազգային պաշտոնական ասպարեզներում իրենց հաշվին արդեն գրանցել են տարբեր ձուլվածքի 33 մեդալ:
Հարակից հրապարակումներ`
- Ծանրամարտիկները արձակուրդում են՝ «փոթորկից առաջ»
- Ծանրամարտիկ Գոռ Մինասյանը հանդես կգա Բահրեյնի դրոշի ներքո
- Ծանրամարտի Եվրոպայի առաջնություն. Սամվել Գասպարյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան