«Հրապարակ». Այսօր ընդդիմադիրները խորհրդարանում կհանդիպեն ԵԽ արտաքին հարցերով կոմիտեի նախագահի պատվիրակության հետ
«Հրապարակ» թերթը գրում է.
«Ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները հրաժարվել են իշխանական խմբակցության պատգամավորների հետ համատեղ հանդիպել Եվրոպական խորհրդարանի արտաքին հարցերով կոմիտեի նախագահ Դեյվիե Մքալիստերի պատվիրակության հետ։
Չնայած ի սկզբանե օրակարգը եղել է այնպիսին, որ եվրոպացի պատգամավորները պետք է ՀՀ ԱԺ-ի հետ ընդհանուր հանդիպում ունենային, այսինքն՝ խորհրդարանական ղեկավարությունը պետք է որոշեր՝ ընդդիմությունից որ պատգամավորը պետք է մասնակցի հանդիպմանը։
Սակայն մենք տեղեկացանք, որ ընդդիմադիրները պատվիրակությանն առաջարկել են առանձին հանդիպել տարբեր խմբակցությունների հետ։ Ասել են, որ այդ ձևաչափն ավելի արդյունավետ կլինի։ Առաջարկը չի մերժվել, և այսօր ընդդիմադիրները խորհրդարանում կհանդիպեն պատվիրակության հետ։
Իշխանական կամ նրանցից ուղղորդվող շրջանակներն արդեն շահարկում են, թե ընդդիմադիրները խելոք վերադարձան խորհրդարան, սակայն հիշենք, որ ընդդիմությունը հայտարարել է ԱԺ նիստերը բոյկոտելու մասին և շեշտել, որ խորհրդարանական դիվանագիտության աշխատանքներից չի հրաժարվում։ Առավել ևս՝ եվրոպացի պառլամենտականներին ուզում է ներկայացնել երկրում տիրող իրավիճակը»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա