Միքայել Բադալյանի մոտ նախաինսուլտային վիճակ է. Պաշտպաններ
Ազատագրում շարժման ղեկավար Միկա Բադալյանի առողջական վիճակը կտրուկ վատթարացել է։
Միքայել Բադալյանի պաշտպաններ Էրիկ Ալեքսանյանն ու Ժիրայր Ղարագյոզյանը հայտարարություն է տարածել. «Միքայել Բադալյանի առողջական վիճակը կտրուկ վատթարացել է /ներքին արունահոսություն, նախաինսուլտային վիճակ/, այժմ արդեն նրան տեղափոխում են Հանրապետական հիվանդանոց: Տեղում արդեն բժիշկների հետ զրուցելուց հետո կներկայացնենք մանրամասները»։
Նրանք նաև հայտնում են, որ պաշտպանության կողմը միջնորդություն է պատրաստում Միքայել Բադալյանին կալանքից անհապաղ ազատ արձակելու վերաբերյալ։
«Դատարանին կոչ եմ անում թույլ չտալ ուշացված արդարադատություն»,- գրել է Էրիկ Ալեքսանյանը։
Հիշեցնենք, որ Մ.Բադալյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 259-րդ հոդվածով՝ նախապատրաստվող ահաբեկչության մասին սուտ հաղորդում տալը։
Հարակից հրապարակումներ`
- «Քաղբանտարկյալ Միկա Բադալյանը տեղափոխվել է քաղաքացիական հիվանդանոց». Արսեն Բաբայան
- Փաստաբաններ. Միքայել Բադալյանի նկատմամբ հարուցված քրեական հետապանդումն արդարացմամբ պետք է դադարեցվի
- Միքայել Բադալյանը կմնա կալանքի տակ
- Պաշտպաններ. Միքայել Բադալյանի նկատմամբ իրականացվող հետապնդումը բացառապես քաղաքական է
- Միքայել Բադալյանը մեկ ամսով կալանավորվել է
- Այս գործը ամբողջությամբ շինծու է․ Արթուր Վանեցյանը՝ Միքայել Բադալյանին կալանավորելու որոշման մասին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան