Շոյգուն բանակցությունների համար ժամանել է Ստամբուլ
Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ուրբաթ օրը՝ հուլիսի 22-ին, ժամանել է Ստամբուլ՝ Սևծովյան նավահանգիստներից ուկրաինական հացահատիկի փոխադրման մասին համաձայնագիր ստորագրելու համար։ Haber Turk հեռուստաալիքի տարածած լուրը ներկայացնում է «Գազետա ռու»-ն։
ՄԱԿ-ի, Ռուսաստանի, Թուրքիայի և Ուկրաինայի պատվիրակությունների մասնակցությամբ Սև ծովի նավահանգիստներից ուկրաինական հացահատիկի դուրսբերման վերաբերյալ առաջին բանակցությունները կայացել էին հուլիսի 13-ին Ստամբուլում։
Հանդիպումից հետո ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշն ասել է, որ ուկրաինական հացահատիկի մատակարարումը վերականգնելու շուրջ բանակցությունները «չափազանց հուսադրող են», սակայն վերջնական պայմանավորվածություն չկա։
Հարակից հրապարակումներ`
- Ուկրաինան Վրաստանից ավելի մեծ աջակցություն էր ակնկալում․ Կասյանով
- ՌԴ ԱԳՆ-ն հորդորել է չքաղաքականացնել հացահատիկի արտահանման հարցը
- Զելենսկին ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության ներքին «վերջնաժամկետ» է սահմանել
- Թուրքիայում մեկ շաբաթվա ընթացքում կրկին կհանդիպեն «հացահատիկի խնդրի» շուրջ
- 2022 թվականին հացահատիկի համաշխարհային արտադրությունը փոքր-ինչ նվազել է․ ՊԳԿ
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան